Էկոլոգիա

https://www.youtube.com/watch?v=6GDZFOIUtn0&feature=youtube_gdata_player


_____________________________________________________________________






Բնական պաշարներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնական պաշարներ, բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար։

Հատկանիշեր

Բնական պաշարների կարևոր հատկանիշներն են.
1.   քանակի և որակի ինքնավերարտադրումը և ինքնակարգավորումը (անտառ, կենդանիների գլխաքանակ և այլն),
2.   բնական էվոլյուցիայի հետևանքով և մարդու ներգործության ազդեցությամբ բնական պաշարների մեկ որակ, վիճակից մեկ այլ վիճակի անցումը (Սևանա լճիմակարդակի իջեցման հետևանքով լճի էկոհամակարգի փոփոխություն)։
Բնական պաշարները կախված են մարդկանց արտադրողական և ոչ արտադրող, գործունեության տեխնոլոգիական եղանակից, բնույթից, ինտենսիվությունից։

Դասակարգում


Հանքավայր Ռուսաստանում
Բնական պաշարները դասակարգվում են ըստ սպառման և վերականգնման հատկանիշների, մարդու գործունեության մեջ դրանց օգտագործման հիմնական ուղղությունների։

Ըստ սպառման և վերականգնման հատկանիշների

Ըստ սպառման և վերականգնման հատկանիշների դասակարգումը կատարվում է էկոլոգիական պլանավորման և կանխատեսման նպատակով։ Սովորաբար առանձնացնում են
·         գործնականում անսպառ (արեգակի, քամու, մակընթացային, երկրի ներքին էներգիա)
·         սպառվող պաշարներ, որոնք լինում են
·         վերականգնվող (հող, բույս, կենդանի)
·         չվերականգնվող (հանքահումքային)

Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման

Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման հիմնական ուղղությունների՝ բնական պաշարները բաժանվում են 2 խմբի.
Բուսական պաշարներ
Բուսական պաշարներ, աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսատեսակների և համակեցությունների՝ օգտագործման ենթակա քանակություն։ Ըստ նշանակության՝ բուսական պաշարները լինում են արդյունագործական, բնապահպանական, գեղազարդիչ, գիտական և մշակութային

Արդյունագործական բուսական պաշարներ

Արդյունագործական բույսերը հավաքվում, մթերվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում։ Ըստ օգտագործման նշանակության՝ բաժանվում են հետևյալ խմբերի՝
·         բնափայտային ՀՀ ծառատեսակների գերակշռող մասը (կաղնի, հաճարենի, սոճի, լորենի, բարդի, բոխի, կեչի, սոսի, թխկի, կենի և այլն) տալիս է արժեքավոր բնափայտ,

·         ուտելի և համեմունքային. մանդակ, սիբեխ, փիփերթ, թելուկ, բոխի, շրեշ, շուշան, սնկեր, սխտոր, անիսոն, սամիթ, մանանեխ,քեմոն, կծվիչ և այլն,
·         մեղրատու, ըստ մեղրատվության՝ տարբերում են
·         բարձր մեղրատու (թխկի, ծորենի, բալենի, կեռասենի, խնձորենի, հոնի, սզնի, չիչխան և այլն),
·         երկրորդական մեղրատու (գազ, շագանակենի, հացենի, թխենի և այլն)
·         ոչ մեղրատու բույսեր
·         վիտամինատու. վիտամիններով հարուստ են ոչ միայն կանաչեղենն ու բանջարեղենը, այլև ծառերի ու թփերի տարբեր օրգաններ (ծիրանենու, ծորենու, մասրենու, լորենու, ընկուզենու պտուղները, կեչու, սոճու, կաղամախու, փշատենու, հացենու տերևները, սոճու սերմերը ևն), 7. յուղատու. ՀՀ բուսաշխարհի որոշ տեսակներ (կեչու, տերևատի, հաճարենու, արոսենուշլորենու, խաղողի, հաղարջենու, կենու, սոճու, տխլենու, ընկուզենու և այլնի սերմերը) պարունակում են ձեթայուղեր,
·         խեժատու, ամենաարժեքավոր խեժը տալիս են բնափայտավոր գազերը, սոճու խեժից ստանում են բևեկնայուղ, բևեկնախեժ,
·         աղաղանյութատու. աղաղանյութերով հարուստ են դրախտածառի, կաղնու, բոխու տերևները, կեչու, տխլենու, ուռենու ցողունի կեղևը, կաղնու պտուղները, բնափայտը և այլն,
·         ներկատու, ներկանյութերը ստացվում են բույսերի տարբեր օրգաններից, դեղին գույնը՝ սրատերև թխկու, կեչու, գերիմաստու, օրոճի, ոջլախոտի, իշակաթնուկի,կանճրակի տերևներից, ծորենու արմատների կեղևից և այլն, կարմիրը՝ աղտորի և սրնգենու պտուղներից, սզնու, սպանդի, տորոնի, նռնենու, մակարդախոտիկեղևից, տերևներից, կանաչը՝ կեչու, կտտկենու, եղինջի տերևներից, սրնգենու, գիհու պտուղներից, թթենու ծաղկաբույլերից և այլն։

Բնապահպանական և գեղազարդիչ բուսական պաշարներ


Բնապահպանական և գեղազարդիչ բույսերը դիմացկուն են, ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ, առողջապահական, ռեկրեացիոն նշանակություն։

Գիտական և մշակութային բուսական պաշարներ

Գիտական և մշակութային արժեք ունեցող բուսական հավաքածուները գտնվում են բուսաբանական այգիներում,դենդրոպարկերում, գիտահետազոտական նպատակներով օգտագործվում են ուսումնական հաստատություններում, ԳՀԻ-ներում։

Հիմնական խնդիրներ

Չկարգավորված օգտագործման և միջավայրի էկոլոգիական պայմանների վատթարացման հետևանքով բուսական պաշարները նվազել են, որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և գրանցվել ՀՀ Կարմիր գրքում։
Բուսական պաշարների պահպանության և պաշտպանության հիմնական խնդիրներն են բուսաշխարհի տեսակային բազմազանության ամբողջության ապահովումը, բուսական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը, բուսատեսակների աճելավայրերի շահագործումը (տնտեսական նպատակներով) ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ բուսածածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարության պահպանումը, բուսաշխարհի օբյեկտների պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից և բնական աղետներից։




Комментариев нет:

Отправить комментарий