Գրականություն

Հովհաննես Թումանյան


Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։


Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարիսկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Տոհմ

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից։ Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916).
Կենսագրություն

1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում։ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.։
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայիհիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Անձնական կյանքը

 
1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։  Նրանք ունեցան 10 երեխա. Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար(1907-1989)։








Քաղաքական և հանրային գործունեությունը
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թ-ին Թումանյանը միանում է "Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե"-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։
Ստեղծագործություններ
Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել Հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։


«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։
«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին։


Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։
Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ ՔուչակիՆաղաշ ՀովնաթանիԽաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր ՊուշկինիՋորջ ԲայրոնիՄիխայիլ ԼերմոնտովիՀենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։
 
 
 
 
 
 
 
Թարգմանություն

Пикассо — не только художник

«Я всегда делаю то, чего не умею, чтобы этому научиться».
Хотя известность он получил за свои картины, Пикассо экспериментировал со скульптурой, керамикой, графикой. Он даже разработал занавес, декорации и костюмы для нескольких балетных постановок. Пикассо писал стихи и стал автором двух пьес.

Պիկասոն ոչ միայն նկարիչ էր:
«Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ»: Չնայած նա հայտնի է դարձել իր նկարներով, սակայն փորձեր էր անում քանդակագործության մեջ, կերամիկական և գրաֆիկական աշխատանքներում: Նա նույնիսկ գումար էր վաստակում մի քանի բալետային ներկայացումների համար պատրաստելով վարագույրներ, դեկորներ և կոստյումներ պատրաստելով: Պիկասոն գրել է բանաստեղծություններ և հեղինակն է երկու պիեսի:


«Если бы я пошел в армию, я бы стал генералом. Но я пошел в художники, и стал Пикассо». ©

О нем слышали, наверно, даже в самых отдаленных уголках земного шара. Творчество этого своеобразного гения ХХ века нравится не всем, однако талант не скроешь, и даже противники Пикассо не могут его не уважать. Его успеху можно позавидовать, у него есть, чему поучиться.


«Եթե ես գնայի բանակ, կդառնյի գեներալ, բայց ես գնացի նկարչության և դարձա Պիկասո»: Նրա մասին, հավանաբար, նույնիսկ աշխարհի ամենախուլ անկյուններում: xx դարի այդ ինքնատիպ հանճարի ստեղծագործությունը ոչ բոլորին էր դուր գալիս, սակայն տաղանդը չես թաքցնի, և նույնիսկ Պիկասոյի հակառակորդները չէին կարող նրան չհարգել: Նրա հաջողությանը կարելի է նախանձել. նրանից սովորելու շատ բան կա:   

 
 
Խիկար իմաստուն


Խիկար Իմաստուն (Ախիկար, Աքաիկարոս, Խիկար) (ծննդյան և մահվան թթ. անհայտ), ապրել է մ. թ. ա. V դարում, Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ժամանակ, եղել նրա ատենադպիրը։
Խիկարի անվամբ մեզ է հասել «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» զրույցը, որը դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել։ Այն պատմում է Խիկարի և իր քեռորդու՝ Նաթանի մասին։ Խիկարը որդեգրել, սնուցել է Նաթանին, մինչդեռ սա չարությամբ է հատուցել Խիկարին։ Բնագիրը զուգորդվում է հետաքրքրական արկածներով ու խրատներով։ Զրույցի հնագույն մի օրինակ (մ. թ. ա. V դ.), պապիրուսի վրա, արամեերեն, հայտնաբերվել է Էլեֆանտին կղզու հրեական համայնքում։ Զրույցը հիշվում էԱստվածաշնչում, վերապատմվում Եզովպոսի կենսագրության երկրորդ մասում։
Խիկարի հետ է առնչվում արաբական Լոխմանը։ Բնագիրն ամբողջական կամ հատվածաբար պահպանվել է ասորական, հայկական, արաբական, եթովպական, սլավոնական, վրացական, թուրքական խմբագրումներով։ Հայկական բնագիրը թարգմանվել է ասորերենից, V դարում։ Հայերեն խմբագրված տեքստի հատվածներ մեզ հասել են XI-XII դարերից, իսկ ձեռագիր ամբողջական օրինակ՝ XIV դարից։ Այն, միաժամանակ, հնագույնն է պահպանված բոլոր խմբագրումներից։ Հայերենից են ծագում սլավոնական, վրացական, թուրքական խմբագրումները։ Խիկարը տեղայնանալով՝ մեծ ժողովրդականություն է վայելել միջնադարյան Հայաստանում իբրև ազգային իմաստուն։ Նրա անվան շուրջ հյուսվել են առակներ ու զրույցներ։ Խիկարի զրույցն առաջին անգամ հայերեն տպագրվել է 1708 թվականին, «Պատմութիւն Պղնձէ քաղաքին» ժողովածուի մեջ և, այնուհետև, մինչև 1911 թ.-ը վերատպվել 14 անգամ։ 1968 թվականին հրատարակվել է Խիկարի գիտա-համեմատական բնագիրը՝ ընդգրկելով ավելի քան 100 ձեռագիր։         

Комментариев нет:

Отправить комментарий