Հայոց լեզու




















Հայերեն

Պարույր Սևակ

Իր ողջ կեցվածքով, մանավանդ խոսելիս ու վիճելիս, Պարույրը ոտքից գլուխ արտիստիկ էր, արտիստիկ՝ ամենայն բանականությամբ: Պարույրի հայրը նուրբ ու համաչափ դիմագծերով տղամարդ էր, որդին նրանից ժառանգել էր փարթամ մազերն ու ճակատը:Հոր կողմից էր ժառանգել իր՝այսպես կոչված «շոռությունը», որ ինքը չէր ժխտում( որդուն՝ Հրաչոյին, դեռ ինստիտուտը չավարտած երազում էր ամուսնացնել,-էս տղաս,- ասում էր, հեչ հորը չի քաշել, ման չի գալիս, ամուսնանալու մասին չի էլ խոսում): Կանանց հասցեին երբեք վատ չէր խոսի, երբեք չէր էլ պարծենա իր հաջողություններով: Բայց մտածող, մտահոգ, հագսաշատ ու սրտամոտ Պարույր ավելի նմանվում էր մորը: Գլուխն ափով ծնոտից բերանն առած լուսանկարների նման կծկվում էր իսկ և իսկ մոր պես և կամ կրծոտում էր շրթունքներն ու բութը, և նրա կայծկլտացող աչքերից ասես ծորում էր տխրաշաղախ խոհականությունը: Առօրյա կենցաղում, նիստուկացում Պարույրը զուգակցում էր հայ գյուղացուն և ճշմարիտ մտավորականին...Շեմից ներս մտնեիր՝ առաջին խոսքը լինում էր սա.- Նելլի՛ աղջիկ, դե շո՛ւտ արա, տեսնենք ինչ ես բերում: Սիրում էր նվերներ անել, ինչպես և շնորհքով հագնվել: Միշտ չէ, որ ունենում էր լավը, բայց ունեցածը շատ էր վայելում նրա ձիգ կազմվածք- պահվածքին: Կյանքում ամենից ավելի սիրում էր երեխաներին:Ծանոթի, բարեկամի, հարազատի, առհասարակ երեխայի պատահել- հանդիպելը նրա համար տոն էր, մարդկային ջերմության տոն:Տրամադրություն ունենար- չունենար, մանուկ տեսնելիս պայծառանում էր ներսից, և ծայր էր առնում զգացմունքային տարափը ժպիտներով, խոսքով, գուրգուրանքով: Երբ Կորյունը ծնվեց, անչափ երջանիկ էր, որ 3 տղա ունի, իսկ երբ կնքվեց Կորյուն, արդարանում էր.- Հրաչոյի տված անունն է, չկարծեն, թե ինձ առյուծ եմ համարում, տղայիս՝ կորյուն: Երազում էր որդիներից մեկին դարձնել հայագետ.- Հրաչոն գնաց ինժեներ դարձավ, տեսնենք այս երկուսից մեկը հայագետ կդառնա՞, այսքան գիրք ենք հավաքել...պատկերացնու՞մ եք հայագետ...-վայելելով կրկնում էր...Արմենը կարող էր դառնալ...Չդարձավ...

Պարույր Սևակ «Մոր ձեռքերը»

Ըստ իս Սևակը այս բանաստեղծության մեջ ցույց է տալիս ներսում գտնվող քաոսը, ինչ է կատարվում իր ներսում, ինչ է ուզում ասել։ Նա ամբողջությամբ պատկերացրել է այդ անվան գույնը

Հրանտ Մաթևոսյան


Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է ԵրևանիԽաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտիպատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերենանգլերենֆրանսերենգերմաներեն,լիտվերենմոլդովերենէստոներենվրացերենղազախերենղրղզերենուկրաիներեն,չեխերենհունգարերեննորվեգերենբուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ 
Կանաչ դաշտ
Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ»-ը շատ հետաքրքիր պատմվածք է: Հեղինակը պատմում է ձիու և գայլի պայքարի մասին, երկուսն էլ պայքարում են իրենց ձագերի համար: Ձին արդեն պառավ էր և պայքարում էր, որ փրկի ձագի կյանքը: Չնայծ նրան, որ ձին կապված էր  ամեն կերպ պայքարեց և ըս իս, տարավ հաղթանակ:

Իմ կարծիքով, մենք չենք կարող մեղադրել գայլին. նա էլ իր ձագերին էր ուզում կերակրել: Մեր կյանքն էլ այդպիսին է, ինչ-որ մեկը պետք է տուժի մյուսի բարեկեցիկ կյանքի համար: Իսկ բնության մեջ ավելի դաժան է. թույլերը պետք է մեռնեն, որ ուժեղը ապրի:  Առաջին հայացքից թվում է` թե գայլը, թե ձին պարտվեցին, բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Ձին հաղթեց, քանի որ նրա նպատակը ձագին պաշտպանելն էր և դա նրան հջողվեց:
Պառավ ձին կապված էր, տերը կապել էր նրան: Իմ կարծիքով, դա պատահական չէր: Տերը չէր կապել նրան, որ նա չփախչի. վարժեցված ձին փաղչելու տեղ չուներ: Իսկ Մաթևոսյանը ստեղծագործել է Խորհրդային միության տարիներին, երբ խոսքի ազատություն չկար և մարդիկ կախվածության մեջ էին պետությունից: Գուցե նա ձիու կապված լինել համեմատել է իր անազատության հետ:

Գուրգեն Մահարի


Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին Արևմտյան Հայաստանի Վանքաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Սակայն երբ թուրքերը հարձակվում են Վանի վրա, նրանք, փրկվելով կոտորածից, կռվում են մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև հայերը։ Ճանապարհին նա կորցնում է իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում Արևելյան Հայաստան։ Այստեղ Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում ԵՊՀ-ի պատմագրական ֆակուլտետում[1]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորը և մյուս հարազատներին, սակայն իմանում է նաև, որ տատը մահացել է գաղթի ճանապարհին։ Հետագայում նա տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։
Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, և սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Մահարին որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվում է 1936 թվականին, քանի որ անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, նա աքսորվում է։
1953 թվականին նա վերադառնում է Երևան և գրում իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը։
Մահարին մահանում է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։
Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին, հիշում է ճամբարներում ապրած իր չարքաշ կյանքը: Մանրամասն գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ ու ցանկացել է Հայաստանն անջատել Սովետական Միությունից: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին. «Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան»: Հետո մի գերմանուհու են բերում, որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Նա կրթությունը կիսատ էր թողել Բեռլինի Գեղարվեստական ակադեմիայում, բայց բրուտագործության մեջ հմուտ գործիչ էր: Շուտով ճամբարը համալրվեց ԽՍՀՄ-ի մեծերի կավե գլուխներով, բացի Ստալինի գլխից, որը Շարթը հրաժարվեց սարքել՝ բացատրելով, որ ազգի թշնամու ձեռքով չարժե մեծ հայրիկի գլուխը կերտել:
Շատ չանցած ճամբարում կանանց բարաք սարքեցին, և կանանց մի խումբ բերեցին այդտեղ, որից հետո էլ սկսեցին բազմաթիվ սիրային հարաբերություններ կալանավորների ու նրանց միջև: Շարթի և Մամոյի (ադրբեջանցի կալանավոր) հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: Սակայն եթե երեխան մահանում էր ( ինչը հիմնականում այդպես էր լինում), մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն արդեն կրել էր իրեն հասանելիք ծանր պատիժը: Մամոյի ու Լյուդմիլա Շարթի երեխան չփրկվեց. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին, որը համալրեց մյուս մեծերի գլուխների շարքը:
Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից մեկն Աշոտ դային էր, որը խելոք ու լուռ մարդ էր, հաճախ էին նրա խորհուրդները հարցնում: Մի այլ կերպար էլ Մեսրոպ Ուզունյանն էր, շատ ճարպիկ ու սրամիտ մի հայ Սև ծովի մոտ գտնվող քաղաքներից մեկից, որը թեև հայերեն էր խոսում, բայց նրան չէին հասկանում. տարօրինակ բարբառ ուներ: Ճամբար եկած առաջին օրվանից իր սրամտության շնորհիվ նա աշխատանքի տեղավորվեց խոհանոցում. դրսում ծանր աշխատանքներ կատարելու փոխարեն ընդամենը ջուր էր եռացնում ու բաժանում կալանավորներին՝ որպես թեյ: Արդյունքում գլխավոր խոհարարի փոխարեն մի անգամ ճաշ պատրաստելով արժանացավ նրա պաշտոնին:
Հետաքրքիր էր նաև Ջինգաևի կերպարը: Լինելով հայ-հրեա ու ապրելով Վրաստանում, նա տիրապետում էր մի շարք լեզուների ու ամեն մեկով խոսում էր այնպես, կարծես իր մայրենի լեզուն լիներ: Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին: Ջինգաևը նաև փորձել էր փախուստի դիմել մի քանի այլ կալանավորների հետ, բայց հետո հանձնվել էր սովի պատճառով, մանավանդ երբ նկատել էր, թե ինչպես են իր ընկերներն ուտում մյուս ընկերոջ խորոված միսը:
Եվ վերջապես, երբ Աճեմյանը, հույս ունենալով հանդիպելու Կարապետյան անունով մի հայի, գնաց առաջին ճամբար՝ ճամբարի պաշտոնյաներից մեկի հետ, այնտեղ ծանոթացավ մի ղարաբաղցու հետ, որին մեղադրել էին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու ու Հայաստանին միացնելու մեղադրանքով:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու բախտի քմահաճույքով անտեղի տանջվում էին Սիբիրում…





Ամփոփիչաշխատանքձևաբանությունից (1)
(Յուրաքանչյուրառաջադրանքիհամարնախատեսվում է 0.5 միավոր։ Անգամանուշադրությանսխալիդեպքումտվյալառաջադրանքիհամարմիավորչիտրվում)

Լրացրուբացթողածտառերը՝ որտեղհարկավորէ. միջօրեական, դողորէոցք, ամանորյա, թրըխկ, ակնդետ, ոսկևորել, գերեվարել, ժողովածույում, վայրկյան, փակխցնել, ծեծկռտուք, հափշտակել, դեղձանիկ, ճրագալույց, փարք, փայծաղ, սպանախ, ամբարձիչ, Մանվել։
Վերականգնիրտրվածբառերիհնչյունափոխվածմասերը.
Թռչնաբուծարան-թռչյուն-թիռ+իչ+ուն+բույծ, ցուցափեղկ-ցույց, նկարագրություն-նկար-գիր, թերագնահատել-թերի+գին, մանկապատանեկան-մանուկ+պատանի, տղամարդկային-տղամարդիկ, ջրածնային-ջուր-ծին, ուղենշային-ուղի+նիշ, ուսուցչություն-ուս+ույց+իչ, գրչատուփ-գիր-գրիչ։
Եղածբառերիցկազմիրհոմանիշներիզույգեր, ընդգծիրշարքումհոմանիշչունեցողբառերը.  այրական-, առնական կանացի, խափշիկ, առնական, քարանձավային, բարդ, խարտյաշ, թվացյալ, լեգենդ-, ավանդազրույց խաբուսիկ, ավանդազրույց, ասպնջական, վաղնջական, թանկություն, սղություն, խրթին։
Ընդգծիրհամանունչունեցողբառերը. կապեր1. Կապել բայի ըղձական անցյալը և 2. կապ գոյականի հոգնակին, գնդեր-1. գնդել(գունդ անել) բայի ըղձական անցյալը և 2. գունդ գոյականի հոգնակին, ստեր, խոսեր, անձուկ 1.նեղ, 2 առանց ձկան, հանդերձ, կույս 1կողմ, 2. անարատ.,  կուռ-1. ամուր,2. թև գառ, աղոտ 1.մշուշապատ, 2.վրան աղ արած։
Տրվածշարքիցկազմիրհականիշներիզույգեր. քանի՞ բառհականիշչունի։ նզովք, գոց, բնավ, անձուկ, օրհնություն, ճապաղ, վտիտ, փակ, պարպել, դատարկել, ընդարձակ, միշտ, նվաղ, սեղմ, ստերջ, մարմնեղ, բեղմնավոր, փութկոտ, դյուրին, խրթին, խոսուն, ծանրաշարժ, փոքրոգի, համր։
Գրիր տրված բառերի բացատրությունը. միամորիկ- մոր միակ զավակը հանդիսացող, քանքար-տաղանդ, քենակալ- քՔենու ամուսինը, բաջանաղ, խափշիկ-սևամորթ, մախաղ- փոքրիկ տոպրակ, որի մեջ լցնում են ուտելիքի պաշար և կապում մեջքին, մաքառել-պայքարել, անտունի- ժողովրդական երգի մի տեսակ, դրվատել-գովել։
Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին. գլուխը լցնել, թևերը փռել, աստծու կրակ, արյունը ջուր դառնալ, առաջին ջութակ խիստ վախենալ, չարաճճի, դրդել մի արարքի, գլխավոր դեմք, պաշտպանել։
Բառակազմականվերլուծությանենթարկիրտրվածբառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)) ջրաշուշան-ջուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան(արմատ), դաշունահարված-դաշույն(արմատ)+ա(հոդակապ)+հարված(արմատ)+ված(ածանց), պարագիծ-պար(արմատածանց)+ա(հոդակապ)+գիծ(արմատ), շքերթ-շուք(արմատ)+երթ(արմատ), տնանկ-տուն(արմատ)+անկ(ածանցարմատ)։
Նշիր տրված բառերի խոսքի մասային պատկանելությունը գարուն-գոյական, քառասնամյա-ածական, ընդվզում-գոյական, թվական-գոյական, համայն-ածականդերանուն, վեցուկես-թվական, պարզ-ածական, հմայք-գոյական, այստեղ-մակբայդերանուն, իննսունիններորդ-թվական, աշխատանքային-ածական, իրենք-դերանուն, բարի-ածական, քանիերորդ-թվականդերանուն, մի-դերանուն։
Կազմիրտրվածգոյականներիհոգնակին. սրճեփներ, գրաշարներ,ջրաչափներ, հացատներ, սպունգներ, որմնադիրներ, դաշտամկներ, շարասյուներ, միլիոնատերեր։
Որոշիրտրվածբառերիհոլովումները. վանահայր-վանահոր՝ ո ներքին, սառցալեռ-ան արտաքին, մականուն-ա ներքին, սեր-այլաձև, անկյուն-ա ներքին, հանգիստ-այլաձև, աղջիկ-այլաձև, գիշեր-վա արտաքին, օղի-ու արտաքին, կալվածատեր-ոջ արտաքին, Վահանենք-ց արտաքին։ ???  Սա պարզում ենլ եզակի սեռականով։
Հոլովականսխալձևերնուղղիր. կայսրի (կայսեր), դըստեր, Մանուկիան(մեծատառով անձնանուն է գրված), կաղինիու(կաղին-կաղինի (պտուղը), իսկ՝ կաղնի (ծառը)-կաղնու), հորեղբոր, պապուպապի-ի՞, վայրկյանի։
Ընդգծիրհոդունեցողբառերը, նշիր, թեորհոդն է կիրառված 1) Շնորհիր կրկին ողորմությունդստացական լքվածիս դիմորոշ անօգ… 2) Հայրենիքիս ստացական ջուրը ամենաքաղցրն որոշիչ է։ 3) Կարծես շատ է քիչ աշխարհիս-ցուցական հողը- որոշիչ, Որ մարդիկ մեռնում ու հող են դառնում…
Ընդգծիրորոշիչհոդունեցողբառերը ծվեն, պարեն, աշտեն, հյուլեն, պատճեն, ոստրեն, քերծեն, ցորեն, գեհեն, երեն։
Որտեղ գրության սխալ կա,ուղղիր քսաներեքերրորդ, տասներկու, 60-երրորդ, 1-ին-առաջին, X- րդ։
Ընդգծիր հոլովվող դերանունները դուք, սա, համայն, ամենքը, ինքը, ինչ,ով, միմյանց, դրանք, այստեղ, այսպես, ոչմեկը, ոմն, իրենք, յուրաքանչյուր ոք։
Ուղղիրսխալները 1)Բանախոսի դեմ ելույթ էին ունեցել երկու տեղացի նկարիչներ, ոմն արվեստագետ Ֆրանսիայից և այլոք։ 2) Ոչ մեկը չփորձեց օգնել ինձ 3) Ոչ ոքից այնքան չէր զգուշանում, որքան իր անձնական թիկնապահից։ 4)Չգիտեմ՝ որդ դա(այսինքն՝ ձեզնից որ մեկը) կարող է գլուխ հանել այդ խճճված գործից։
Դերանուններիդիմացգրիրդրանցտեսակը. ամեն-որոշյալ, ողջ-որոշյալ, յուրաքանչյուր-որոշյալ, մյուս-անորոշցուցական, սույն-որոշյալցուցական, ինչպիսի-հարաբերականհարցական, միևնույն-հարաբերական,ցուցական որչափ-հարցականհարաբերական, իրար-փոխադարձ, ոչ մի-ժխտական, ինչ-որ-անորոշ, ոմն-անորոշ, նույնպես-հարաբերական ցուցական ։
Ո՞րհատվածումհարաբերականդերանունչկա. 1) Այս իմ հրաշք աշխարհն է, ուր Գլխիվայր են ծառերն աճում։ 2) Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ,  Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ։ 3) Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում Որն է լավ, որը՝ վատ։ Սրանք հարցական են, բայց որ ընկել են երկրորդական նախադասության մեջ, նշանը չի դրվել։ 4) Երնեկ նրան, ով իր գործով Կապրի հավերժ, անդադար։
Ընդգծիրհոգնակիչունեցողդերանունները. սա, որվևէ, որտեղ, դու, ինչ, ով, յուրաքանչյուրը, ոչոք, ոմն- ոմանք, երբ, նա։


Գնահատվողաշխատանքհայոցլեզվից (հնչյունաբանություն)
12-րդ դասարան

Լրացրուբացթողածտառըկամկրկնակբաղաձայնը՝ որտեղհարկավոր է. (4մ., ամեն2սխալիհամարհանվում է 1 միավոր )

Ձայնավորներ
(է-ե)ամենաէական, հնէաբան, երբևիցե, պատնեշ, որևէ, միջօրէե, առէջաթել, վայրէջք, գոմեշ, (օ-ո)անօրեն, աշխարհազոր, մեղմորեն, օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր (ը)խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրը-նկալ, գահը-նկեց, անը-նդմեջ, ինքնը-ստինքյան, ճեպընթաց, լուսնկա,մերթընդմերթ

և
թեթևոտն, ագեվվազ, սերկևիլ, հետևակ, հոգեվիճակ, հևք, կարևոր, կարեվեր, գերեվարել, ուղեվճար, հևեվիև

յ
տու-յժ, ատամնաբու-յժ, հեռակա-յել, Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նաիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային
բ-պ-փ
Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի, Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան
դ-տ-թ
անհաղորդ, անհողդողդ, մակարդուկ, արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ, որթակոտոր, գրտնակ, նշդարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեդրակ
գ-կ-ք
ճրագալույց, ոգելից,գոգավոր, քրքիջ, ճգնարան,Չինգիզ խան,Սյունիք,Վախթանգ,Սարգսյան,սլացիկ, աքցան, աքսոր,քողտիկ,տաքուկ,ծեծկռտուք,խուսափուկ,բանուկ,
զ-ս
հրկեզս,վարս, բզկտել,մզկիթ, վզկապ, վազքուղի, մարդախույս, հարցախույզ
ղ-խ
Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ, դժոխղք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կաղկանձել, հախճապակի,  տախտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գաղթական
ձ-ծ-ց
կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի, խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կցկտուր,
ջ-ճ-չ
անզիջում, մինչև, զղջալ, ստերջ, թրջոց, աջհամբույր, խառնիճաղանջ քուրջ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնջուկ, զիջել, գոճի, խոճկոր, խռչակ, զեղչել, ակնակապիճ
հ
հեթեթալ, Հովհաննես, ընդառաջ, ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղեղատ, ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար
կրկնակբաղաձայն
տարադրամ, տարրական, տարամետ, բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, հելլենական, բուդդայական, հովասուն, Աքիլլես, հովվերգություն, հիսունինն, Ժաննա, Էմմա։

Բառերըգրիրառանցփակագծերի՝ միասին, անջատկամգծիկով (1 մ., 4 սխալիդեպքումմիավորչեսստանում)
Ոտք ոտքի , կրակուբոց, ծափողջույն, գալ լցվել, տնետուն, ներս առնել, կիսով չափ, կուժկոտրուկ, հասարակական-քաղաքական, սերնդեսերունդ, հուշ-երեկո), ծուռտիկ-մուռտիկ), դեփ-դեղին), ռուս-հայկական), գաղափարական-քաղաքական), բառգիրք), երկու երրորդ), քչից-շատից), մեջք մեջքի), քաշել մոտեցնել), Տեր-Ավագյան), Սայաթ-Նովա), Սանկտ Պետերբուրգ), ոլոր-մոլոր), յոթից ութ), մրցույթ-փառատոն), յոթգլխանի), հույն-թուրքական), դեմ հանդիման), հյուսիս-արևելք), հինգհարկանի), կաս-կարմիր), հարավարևմտյան), քուլա-քուլա), ելնող- մտնող) 1
Որտեղհարկավոր է՝գրիրմեծատառով (1 մ., 4 սխալիդեպքումմիավորչեսստանում)

Շիրակի լեռնաշղթա, Շպիցբերգենի արշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի Թագավորություն, Պայծառակերպության տոն, Չուկոտյան ծով, Չինական պարիսպ, Պանամայի ջրանցք, Վանա լիճ, Համայնքների պալատ, Պարագվայի հանրապետություն, Ալպյալ լեռներ, Պրժևալսկու ձի, Ռիցա լիճ, Պիրենեյան թերակղզի, Ոսկան Երևանցի, Ռուբինյան հարստություն, Սաննիկովի նեղուց, Ասեղի հրվանդան, Ուրարտուի թագավորություն, Վվռամշապուհ արքա, Տիգրան Մեծ, Վարդանաց պողոտա, Արևմտյան Եվրոպա։
1
Ընդգծիրայնբառերը, որոնցշեշտըվերջինվանկիվրաչէ (1 մ. , 4սխալիդեպքումմիավորչեսստանում)

Մեղրածոր, լիաբուռն, շուռգալ, շորերդ, հարսանիք, սառը, գրեթե, առաջնայել, երանգավառ, տասներորդ, դափնետերև, խելքիգալ, մառախուղ, աստղ, Ջեմմա, ֆիզիկայից, գամփռ, որերորդ, նույնպես, գանձարկղ, գուցե, մառախուղ։
1
Վերականգնիրհնչյունափոխվածմասերը (3 մ.,ամեն4սխալիհամարհանվում է 1 միավոր։ Կանբառեր, որոնցումմեկիցավելիհնչյունափոխությունկա)։
Կղզյակ-կղզի, պատանյակ-պատանի, որդյակ-որդի, ալյակ-ալի, վարչություն-վարիչ, դահճապետ-դահիճ, կրթություն-կիրթ, խճուղի-խիճ, մտավորական-միտ, փոթորկոտ-փոթորիկ, ուրվական-ուրու, կատվաձագ-կատու, ընդեղեն-ունդ, ընչացք-ունչ, ընչաքաղց-ինչ, չվացուցակ-չիվչու, սառցաբեկոր-սառույց, շնիկ-շուն, գլխավոր-գլուխ, ձվածեղ-ձու, ըմպանակ-ումպ, քննախույզ-քնին, ուղղամիտ-ուղիղ, անթացուպ-անութ, նշաձող-նիշ, լրագիր-լուր, թթվածին-թթու, չվացուցակ-չու, բազմանշանակ-բազում+նիշ, ձնագնդի-ձյուն+գունդ, անընչասեր-ինչ, դստրիկ-դուստր, գիսաստղ-գես, վիպասան-վըեպ, մատենադարան-մատյան, նվիրական-նվըեր, իջևանատուն-էջ, գրչատուփ-գիր+իչ, երկրագունդ-երկիր, միջնաբերդ-մեջ+ին, բարեգթություն-բարի գութ, առաքեություն-առաքյալ, պտտվել-պտույտ, սիգաճեմ-սեգ, բազկաթոռ-բազուկ, տետրեր-տետր, պտտաձող-պտոօփտպտույտ, կապուտակ-կապուփյտ (սրանք երևի վրիպա

Ամփոփում ենք Հովհանես Թումանյան նախագիծը

Ես Հովհանես Թումանյանի մասին շատ նյութեր ունեմ պատրաստած:Ընթերցել ենք 

(Թմկաբերդի առումը) պոեմը:


Վերլուծություն

Այդ պոեմի սկզբում պատերազմեր,որտեղ Նադիր շահը զորք էր հավաքել, եկել եր 


թմկաբերդ և փորձում եր կռվել Թաթուլի հետ:Վեր կացավ Թաթուլը վերցրեց իր 



թուրը,կանչեց իր քաջերին և իջավ կռվի:Այնտեղ 40 օր 40 գիշեր կռիվ մղվեց:Շատ քաջ 



տղաներ զոհվեցին,բայց հաղթեց Թաթուլը և գնաց տուն յայնտեղ նրան էր սպասում 



իր շատ գեղեցիկ և սևաչյա կինը:Այդ աղջիկը շատ գեղեցիկ էր: Մի անգամ Շահը 



ուղարկեց իր երգչին , որպիսի պատմի նրա մասին, խոստանա ամեն բան ինչը որ 



կարող եր ունենալ նրա կինը: Եվ ահա մեկ օր մի աշուղ մտավ Թմկաբերդը:Եվ 



վերադարձավ քաջ Թաթուլը իր կռվից քաջ զորքերի հետ:Սեղան եր գցել 





թմկատիրուհին:Այդ երեկո թաթուլն ասում է իր քաջերին, որպիսի ուշադիր լինեն, որ  



հանկարծ պարտվողը ճարահատյալ չգա և կռիվ սքսի:Եկավ դահիճը կարմիր հագաց և 



հանեցին պալատից թմկա տիրուհուն: Նրան սպանեցին և գայլերը կերան նրա 



մարմինը ու ագռավներն ել աչքերը

Комментариев нет:

Отправить комментарий