Տնտեսագիտություն

2. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Փիլիսոփայությունը՝ որպես տեսական գիտություն, աշխարհայացքի հիմնական հարցը՝ մարդու եւ աշխարհի փոխհարաբերության հարցը դնում է տեսականորեն, ընդհանրացված ձեւով որպես հոգեւորի ու նյութականի կամ գիտակցության ու մատերիայի փոխհարաբերության հարց, որն ընդգրկում է ինչպես հոգեւորի ու բնականի, այնպես էլ մարդու հոգու եւ մարմնի փոխհարաբերության հարցը:
Փիլիսոփայության հիմնական հարցը՝ հոգեւորի եւ նյութականի փոխհարաբերության հարցն ունի 2 կողմ: Առաջին կողմը աշխարհի էության կամ հիմքի հարցն է: Փիլիսոփաները միշտ էլ ձգտել են պարզել, թե որն է աշխարհի էությունը, հիմքը՝ հոգեւորը, թե նյութականը, այսինքն՝ դրանցից որն է առաջնային եւ որը երկրորդային, ածանցյալ: Երկրորդ կողմը աշխարհի ճանաչելիության հարցն է, աշխարհի երեւույթների եւ մարդկային գիտելիքների հարաբերության հարցը:



Փիլիսոփայության հիմնական հարցի առաջին կողմն ունի լուծման 3 եղանակ՝ մոնիստական, մոնիստական, դուալիստական եւ պլյուրալիստական:
Մոնիզմը («մոնոս» հունարեն մեկ, միակ բառից է առաջացել) պնդում է, որ աշխարհն ունի մեկ միասնական հիմք՝ նյութական կամ հոգեւոր: Ըստ այդմ, մոնիզմը բաժանվում է մատերալիզմի եւ իդեալիզմի: Մատերիալիզմը («մատերիալիս» հունարեն նյութ է նշանակում) աշխարհի հիմք է ընդունում նյութականը, մատերիան, իսկ հոգեւորը, գիտակցությունը համարում է դրա արգասիքը: Ըստ մատերիալիստների, մատերիան անստեղծելի ու անոչնչանալի է, հավերժական, անվերջ տարածության ու ժամանակի մեջ: Բոլոր երեւույթներն ու իրերը, ներառյալ նաեւ մարդն իր հոգեւոր կյանքով, գիտակցությամբ մատերիայի գոյության կամ դրսեւորման տարբեր ձեւեր են: Հետեւապես, չկան ու չեն կարող լինել որեւէ գերբնական հոգեւոր ուժեր, էակներ (աստվածներ, հրեշտակներ, մարդկային անմահ հոգիներ, սատանաներ եւ այլն), գերբնական աշխարհներ, ինչպես, օրինակ, դրախտ, դժոխք եւ այլն: Մի խոսքով, մարդը բնական էակ է, եւ բնությունը, որի մեջ նա ապրում է, միակ աշխարհն է: Հետեւապես, մարդը պետք է իր կյանքի հիմք ընդունի բնությունը, նյութականը, մարմնականը եւ դրանով առաջնորդվի:
Դրան հակառակ իդեալիզմը («իդեա» հունարեն նշանակում է գաղափար) պնդում է, որ աշխարհի հիմքը հենց հենց այդ գերբնական հոգեւոր ուժերն ու էակներն են, մատերիական աշխարհը, բնությունը նրանց կողմից է ստեղծված: Որպես առաջնային, գերբնական հոգեւորն է անստեղծելի, հավերժական, անվերջ, անմահ եւ ամենակարող: Բնությունը լիովին նրա տիրապետության տակ է, մարդը եւս՝ նրա կողմից տրված իր նույնպես գերբնական ու անմահ հոգով: Այստեղից հետեւում է կյանքի մի այլ՝ մատերիալիզմին հակառակ ծրագիր, համաձայն որի մարդկային կյանքի հիմքն ու գլխավոր կողմնորոշիչը ոչ թե նյութականն է, այլ հոգեւորը:
Դուալիզմը (լատիներեն «դուո»-երկու բառից) գտնում է, որ աշխարհն ունի 2 իրարից անկախ հիմք՝ նյութական եւ հոգեւոր: Դրանցից ոչ մեկը մյուսից չի առաջացել: Դուալիստ է, օրինակ, XVII դ. ֆրանսիացի մաթեմատիկոս ու փիլիսոփա Ռ. Դեկարտը, ըստ որի աշխարհը բաղկացած է նյութական եւ հոգեւոր սուբստանցներից (լատիներեն «սուբստանց» նշանակում է հիմք): Բնությունը իր բուսական ու կենդանական աշխարհով նյութական է, իսկ մարդը՝ ոչ, որովհետեւ նա մարմնի եւ հոգու միասնություն է: Ներկայումս փիլիսոփայական դուալիզմը տարածված չէ:
Պլյուրալիզմ (լատիներեն «պլյուրում»-բազմաթիվ բառից) համոզված է, որ աշխարհի հիմքերը ոչ թե մեկը կամ երկուսն են, այլ բազմաթիվ են, չափազանց շատ են:
Երեւույթների ամեն մի դաս՝ քարերը, մետաղները, բույսերը, կենդանիները եւ այլն, ունի իր սեփական, ինքնուրույն հիմքը: Այդ տեսակետին է հարում, օրինակ, ամերիկյան պրագմատիզմը: Պլյուրալիստական ուսմունքները փիլիսոփայության մեջ եւս տարածված չեն: Փոխարենը պլյուրալիզմը չափազանց լայն տարածում է ստացել հասարակության բոլոր ոլորտներում. քաղաքական կյանքում բազմակուսակցականության ձեւով, տնտեսական կյանքում սեփականության տարբեր ձեւերի տեսքով, գիտության եւ արվեստի մեջ տարբեր կարծիքների եւ ուղղությունների ազատության ձեւով: Դա վերաբերում է նաեւ փիլիսոփայությանը, որ այժմ էլ ամենատարբեր, այդ թվում հակադիր ուսմունքների հավաքածու է:
Մոնիզմը եւ պլյուրալիզմը որպես հակադիր սկզբունքներ ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը: Մոնիզմի դրական կողմն այն է, որ միավորում, բազմապատկում է ժողովրդի ուժերը, համախմբելով նրան մեկ ուսմունքի ու նպատակի շուրջը: Իսկ բացասականն այն է, որ ճնշում է մարդկանց ազատությունն ու ակտիվությունը, դարձնում նրանց «վինտիկներ», հասարակությանը դատապարտում լճացման եւ չի պաշտպանում սխալ ուսմունքների կործանիչ հետեւանքներից: Պլյուրալիզմի բացասական կողմը մեկ համախմբող ուսմունքի ու նպատակի մերժման պատճառով ժողովրդի ուժերի մասնատումն է, իսկ դրականը մարդկանց ազատության, նախաձեռնության ու տարբեր տեսակետների մրցակցության խրախուսումն է: Դա խթանում է հասարակության անկաշկանդ զարգացումը եւ սխալի դեպքում ապահովագրում է համընդհանուր կործանումից, ինչը կատարվեց ԽՍՀՄ-ի հետ: Հասարակության զարգացմանը զուգընթաց պլյուրալիզմի սկզբունքի դերը մեծանում է եւ այսօր այն առաջատար միտում է:
Փիլիսոփայության մեջ հետեւողական են մոնիստական ուսմունքները, որոնք բաժանվում են 2 հակադիր ուղղությունների՝ մատերիալիզմի եւ իդեալիզմի: Դուալիզմի եւ պլյուրալիզմի ուղղությունները միջանկյալ են, տատանվում են մատերիալիզմի եւ իդեալիզմի միջեւ: Կան նաեւ որոշ էկլեկտիկական ուսմունքներ: Էկլեկտիկան (լատիներեն էկլեգո-ընտրում եմ բառից) փորձում է հաշտեցնել մատերիալիզմն ու իդեալիզմը, միաձուլելով դրանք: Օրինակ, ավստրիացի Է. Մախը (XIX դ.) ստեղծել է «չեզոք» մոնիզմի ուսմունքը, ըստ որի աշխարհի հիմքը եւ նյութական է, եւ հոգեւոր:
Իր զարգացման ընթացքում մատերիալիզմն անցել է 3 գլխավոր պատմական փուլ: Առաջին փուլը անտիկ շրջանի, հատկապես հին հունական, միամիտ (նաիվ) մատերիալիզմն է, ըստ որի աշխարհն ունի կոնկրետ նյութական սկզբնապատճառ եւ որից էլ առաջացել է ամեն ինչ: Ոմանք այդպիսի սկզբնապատճառ են համարել ջուրը (Թալես), մյուսները՝ օդը (Անաքսիմեն), ուրիշները՝ կրակը (Հերակլիտ), ատոմները (Դեմոկրիտ) եւ այլն: Տվյալ միամիտ մատերիալիզմը օրգանապես կապված է եղել տարերային դիալեկտիկայի հետ (հունարեն դիալեգոմայբանավիճել բառից), որովհետեւ աշխարհը դիտել է շարժման ու փոփոխության մեջ:
Երկրորդ փուլը XVII-XVIII դդ. մեխանիկական, մետաֆիզիկական, հայեցողական մատերիալիզմն է, որի գագաթնակետը XVIII դ. ֆրանսիական մատերիալիզմն է (Դիդրո, Հոլբախ): Մեխանիկայի ազդեցության տակ աշխարհն ու մարդուն այն մեկնաբանել է մեխանիկորեն, ժխտել է երեւույթների համընդհանուր կապը, ուստի եւ բնորոշվել է որպես մետաֆիզիկական (հունարեն մետաֆիզիկա-«ֆիզիկայից հետո» բառից), եղել է հայեցողական, որովհետեւ մարդու ճանաչողությունը համարել է պասիվ հայեցողության պրոցես, կտրված մարդու ակտիվ, պրակտիկ գործունեությունից: Միաժամանակ այդ մատերիալիզմը եղել է կիսատ, անհետեւողական, քանզի մարդկային հասարակությունը մեկնաբանել է իդեալիստորեն, գտնելով, որ այդտեղ առաջնայինը, որոշիչը, մարդկանց գիտակցությունն է, նրանց գաղափարները, նպատակները, ցանկությունները եւ այլն:
Երրորդ պատմական պատմական փուլը XIX դ. երկրորդ կեսին Կ. Մարքսի ու Ֆ. Էնգելսի ստեղծած դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմն է, որը վերստին միավորեց դիալեկտիկան ու մատերիալիզմը, այն տարածեց հասարակության վրա, ցույց տալով, որ որոշիչը մարդկանց կյանքի նյութական պայմանները, նյութական բարիքների արտադրությունն է, տնտեսությունն է, այլ ոչ թե նրանց գաղափարները, նպատակները, մի խոսքով հոգեւոր ուժերը: Դրա հիման վրա առաջացավ պատմական մատերիալիզմը: Սակայն Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը արմատապես սխալվեցին, փորձելով իրենց ուսմունքից բխեցնել կոմունիզմի անխուսափելի հաղթանակը, այսինքն՝ ապացուցել, որ կոմունիզմը հաստատվելու է ամբողջ աշխարհում:
Իդեալիզմը եւս անցել է զարգացման երկարատեւ գործընթաց: Դրա զարգացման հիմնական փուլերից են անտիկ շրջանի իդեալիզմը (Պյութագորաս, Սոկրատես, Պլատոն, Արիստոտել), միջնադարյան քրիստոնեական կրոնական փիլիսոփայությունը (Օգոստինոս Երանելի, Թոմաս Աքվինացի), որը կոչվել է սխոլաստիկա (հունարեն սքոլա-դպրոց բառից), այսինքն՝ դպրոցական փիլիսոփայություն, այնուհետեւ XVIII դ. անգլիական էմպիրիզմը (Ջ. Բերկլի, Դ. Հյում), XVIII-XIX դդ. գերմանական դասական փիլիսոփայությունը (Ի. Կանտ, Գ. Հեգել) եւ վերջապես XX դ. արեւմտյան փիլիսոփայությունը, հատկապես նեոթոմիզմը (Գ. Մարսել), նեոպոզիտիվիզմը (Բ. Ռասսել, Ռ. Կառնապ) եւ էկզիստենցիալիզմը (Կ. Յասպերս, Ժ.-Պ. Սարտր եւ այլք):
Սակայն իդեալիզմն ունի երկու գլխավոր տարատեսակ. օբյեկտիվ եւ սուբյեկտիվ իդեալիզմ:
Իդեալիզմի առաջին տարատեսակը օբյեկտիվ է կոչվում, որովհետեւ այն աշխարհի հիմք է համարում մի ինչ-որ գերբնական տիեզերական հոգեւոր ուժ, որը գոյություն ունի բնությունից ու մարդուց անկախ, հավերժորեն եւ արարում է ամբողջ աշխարհը, ներառյալ մարդուն: Այդ արարիչ հոգեւոր ուժը օբյեկտիվ իդեալիստները տարբեր ձեւով են անվանում. իդեաների, այսինքն՝ գաղափարների աշխարհ (Սոկրատես, Պլատոն), համաշխարհային ոգի կամ բացարձակ իդեա (Հեգել): Օբյեկտիվ իդեալիզմը շատ մոտ է կրոնին, քանզի կրոնն աշխարհի հիմք է ընդունում Աստծուն՝ մի գերբնական հոգեւոր արարիչ էակի: Օբյեկտիվ իդեալիզմն ըստ էության կրոնի փիլիսոփայական հիմնավորումն է, եւ պատահական չէ, որ դրանք միշտ միասնաբար են հանդես եկել մատերիալիզմի դեմ:
Սուբյեկտիվ իդեալիզմը աշխարհի հիմք է համարում մարդու (սուբյեկտի) հոգեւոր ուժը, մարդու գիտակցությունը: Սուբյեկտիվ իդեալիզմի ուղղություններից են էմպիրիզմը (լատիներեն էմպիրիա-փորձ բառից), վոլյունտարիզմը (լատիներեն վոլյունտարիս-կամք բառից) եւ ինտուիտիվիզմը (լատիներեն ինտուիցիո-սեւեռուն, ակնապիշ նայել բառից): Ըստ սուբյեկտիվ իդեալիստական էմպիրիզմի (Ջ. Բերկլի, Դ. Հյում, XVIII դ.), մարդու ճանաչողության աղբյուրը զգայական փորձն է, հետեւապես աշխարհը բաղկացած է մարդու (սուբյեկտի) զգայություններից եւ մարդուց անկախ գոյություն ունենալ չի կարող: Օրինակ, խնձորենին գոյություն ունի, որովհետեւ ես տեսնում (զգայում) եմ այն: Այսպիսով, խնձորենին տեսնելը դարձվում է նրա գոյության պատճառ: Վոլյունտարիզմը (Ա. Շոպենհաուեր, Ֆ. Նիցշե) աշխարհի արարիչ է համարում սուբյեկտի կամքը: Վոլյունտարիստները քարոզում են, որ բնությունն ու հասարակությունը չունեն իրենց սեփական օբյեկտիվ օրենքները, պատճառական կապերը, դրանք բոլորը կամքի օրենքներն ու պատճառներն են: Կամքը, մասնավորապես գերմարդու կամքն է ամեն ինչ թելադրողը: Ֆաշիստները համոզված էին, որ ֆյուրերի կամքն է վճռում աշխարհի ճակատագիրը:
Ինտուիտիվիզմը (Ա. Բերգսոն) պնդում է, որ աշխարհի ստեղծարարն է գերբնական, առեղծվածային ինտուիցիայի ուժը, որը մարդկային ինտուիցիայի հետ մեկտեղ ամենակարող արարիչ սուբյեկտ է:
Էմպիրիզմի հայրենիքը Անգլիան է, վոլյունտարիզմինը՝ Գերմանիան, իսկ ինտուիտիվիզմինը՝ ինտուիտիվիզմինը՝ Ֆրանսիան:
Սրանով ավարտում ենք փիլիսոփայության հիմնական հարցի առաջին կողմի՝ աշխարհի հիմքի, էության հարցի շարադրանքը: Այժմ անցնենք այդ հարցի երկրորդ կողմին՝ աշխարհի ճանաչելիության հարցին:
Փիլիսոփաների մեծ մասը, բոլոր մատերիալիստները եւ իդեալիստների մի զգալի մասը տվյալ հարցը դրականորեն են լուծում: Մատերիալիստների կարծիքով, նյութական աշխարհի բոլոր երեւույթները լիովին ճանաչելի են: Անճանաչելի երեւույթներ չկան: Մեր գիտելիքները երեւույթների զգայական եւ մտային պատկերներն են մեր գլխում: Ըստ վերը նշված իդեալիստների, աշխարհը եւս ճանաչելի է, բայց նրա իսկական ճանաչելիությունը նրա հոգեւոր հիմքի ճանաչելիությունն է:
Փիլիսոփաների փոքր մասը լիովին կամ մասնակիորեն աշխարհը համարում է անճանաչելի: Այս ուղղությունը փիլիսոփայության մեջ կոչվում է ագնոստիցիզմ (հունարեն ա գնոսիս-չեմ ճանաչում բառից), իսկ ներկայացուցիչները՝ ագնոստիկներ: Ագնոստիկներից չափազանց հայտնի է Ի. Կանտը, XVIII դ. գերմանացի մտածողը: Նա պնդում էր, որ մենք ճանաչում ենք իրերի միայն արտաքին կողմը, դրանց երեւույթները, այսինքն՝ թե ինչպես են դրանք մեր աչքին երեւում, իսկ դրանց էությունը, թե դրանք իրականում ինչ են, չենք կարող ճանաչել: Իրերը մեզ համար անճանաչելի ինքնին իրեր են, դրանք երբեք չեն դառնա իրեր մեզ համար:
Ագնոստիցիզմին շատ մոտ է սկեպտիցիզմը (հունարեն սկեպսիս-կասկած բառից), ըստ որի մարդը պետք է կասկածի իր ճանաչողության մեջ, որովհետեւ նա չի կարող իմանալ, թե արդյոք ինքը իրականում մի բան հաստատ ճանաչում է, թե ոչ: Սկեպտիկները (Պիռոն, Դ. Հյում, Բ. Ռասսել) ամենուրեք կասկած ու անվստահություն են տարածում: Օրինակ, հույն փիլիսոփա Պիռոնը (մ. թ. ա. III դ.) ասում էր, որ ուղեւորը նավաբեկությունից ու խեղդվելուց չպետք է վախենա, որովհետեւ նա չի կարող իմանալ, դա իր համար լավ է, թե վատ: Միգուցե ապագայում նրան ավելի վատ բաներ են սպասում: Ըստ անգլիացի մտածող Ռասսելի (XX դ.) մեր գիտելիքներն այնքան անորոշ են, որ մենք չգիտենք, թե ինչ գիտենք եւ ինչ չգիտենք:





Սպառողական վարքագիծ


Ինչպե՞ս եք ծախսում ձեր գումարը՝  արագ,  տատանվելով,  թե՝ անուամենայնիվ վաղվա օրը ձեզ վստահություն չի ներշնչում ու դուք կուտակում եք: Ինչո՞ւ է փողն այդքան կարևոր: Արդյո՞ք դրա ավելցուկը կամ պակասը հոգևոր վայրիվերումների պատճառ ու սկզբնաղբյուր կարող է հանդիսանալ:   Հատկանշական է, որ փողի նկատմամբ վերաբերմունքի հոգեբանության վրա նախ և առաջ ազդեցություն է թողնում մասնավորապես երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երբ ազգային տնտեսությունը վերելք է ապրում, գործազրկության մակարդակը ցածր է, իսկ արտարժութային կուրսը՝ կայուն, այդ դեպքում մարդկանց մեջ վստահություն է ձևավորվում վաղվա օրվա հանդեպ. նրանք ավելի ազատ են վարվում դրամի հետ, համարձակ ծախսում են խնայողությունները, ապառիկ գնումներ կատարում, ավելի շատ են ծախսում հանգստի ու ժամանցի վրա: Տնտեսական դժվարությունները, գործազրկության աճը, պատերազմի, կամ քաղաքական ցնցումների սպառնալիքը ստիպում է նրանց դրամը խնայել  «սև օրվա», ապագայի համար, ինչը դանդաղեցնում է փողի շրջանառությունը, շուկայում նվազում է վաճառքի ծավալները, իսկ տնտեսության մեջ առկա  բացասական զարգացումները ուժգնանում են: Ջ.Քեյնսը նկատում է, որ սովորաբար անձնական, ընտանեկան անհետաձգելի կարիքների բավարարման նպատակով սպառման շարժառիթները շատ ավելի ուժեղ են, քան փողը խնայելու դրդապատճառները: Սպառողական վարքագիծը հասկանալու համար էական նշանակություն ունի այն հոգեբանական պատճառների վերլուծությունը, որոնք ստիպում են մարդկանց ձեռնպահ մնալ ծախսերից: Դրանք են.
Զգուշությունը(պահոցի ստեղծումը չնախատեսված ծախսերի համար);Շրջահայեցությունը (առաջիկա ծախսերի հաշվարկ` կրթություն, ծերության ապահովում և այլն);Հաշվենկատությունն ու նախաձեռնություն (եկամուտներն ավելացնելու և ապագայում կյանքի ավելի լավ նյութական պայմաններ ապահովելու նպատակով առևտրական գործողությունների համար փող կուտակում);-  Անկախություն (դրամի առկայությունը գործողությունների ազատություն է ապահովում );-  Երեխաներին ժառանգություն թողնելու ցանկությունը;-  Ժլատությունը (կայուն համոզմունք փողի ծախսելու գործողության դեմ): Ռուսաստանում հասարակության խնայողությունների հետազոտությունները հեղինակներին հիմք տվեց այդ խնայողությունները բաժանել հետևյալ տիպերի.
1. Ընթացիկ սպառման համար;2. Չնախատեսված ծախսերի դեպքում պահոցի ստեղծման համար;3. Թանկարժեք իրեր գնելու համար (այդ թվում՝ բնակարան, ամառանոց, մեքենա, շինարարություն, վերանորոգում);4. Ընտանիքի ապագա կարիքները բավարարելու, կրթության, բուժման, հանգստի, երեխաների տարբեր ծախսերի համար;5. Չնախատեսված ծախսերի համար (3 և 4 տիպերի համադրություն);6. Շահույթ ստանալու նպատակով ներդրումներ կատարելու համար(ձեռնարկատիրական գործունեություն, բաժնետոմսերի, արժեթղթերի ձեռքբերում և այլն):Արժեզրկման պայմաններում, երբ գներն արագ աճում են, իսկ դրամի գնողունակությունը՝ նկատելիորեն նվազում, դրա հոգեբանական արժեքը ևս  շուտով սկսում է ընկնել: Խնայողություններն իզուր են դառնում, ծավալվում է իսկական «դրամափախուստ». մարդիկ նետվում են գնելու այն ամենը, ինչ կարող է պետք գալ, քանի դեռ գներն ավելի չեն բարձրացել:


Փուլերը՝ ըստ գումարը վատնելու արագության ու նպատակի


 Ըստ Քեյնսի՝  արժեզրկման նկատմամբ բնակչության արձագանքը երկու փուլ է անցնում. 
 Առաջին փուլում մարդիկ ընդհանուր առմամբ շատ դանդաղ պարզում են իրադրությունը իրենց տեսանկյունից և ելքեր որոնում: Սկզբում սովորությունները փոփոխվում են նույնիսկ հակառակ ուղղությամբ, իսկ դա թեթևացնում է կառավարության վիճակը: Մարդիկ այնպես են ընտելացել այն մտքին, որ թղթադրամը արժեքի վերջնական չափն է հանդիսանում, որ գների բարձրացման սկզբնական շրջանում դա անցողիկ երևույթ են համարում ու այդ պատճառով խնայում են դրամը, ձեռնպահ մնում ծախսերից՝ համոզված, որ դրամական արտահայտությամբ ավելի մեծ իրական արժեքի տեր են դարձել, քան նախկինում:
 Երկրորդ փուլում մարդիկ սկսում են փոխել իրենց սովորությունները՝ ջանալով նվազագույնի հասցնել կանխիկ գումարի ծախսը: Նրանք ձգտում են առանց հապաղելու ծախսել իրենց կանխիկ գումարը զանազան, այդ թվում նաև՝ ոչ կարևոր գնումների վրա: Հանապազօրյա սպառման ապրանքները սպառվում են մեծ խմբաքանակներով: Կտրուկ աճում է ոսկու և մյուս թանկարժեք զարդերի պահանջարկը, որոնք ծառայում են որպես խնայողություն և արժեզրկումից խուսափելու միջոց: Վառ օրինակ է 90-ական թվականների Հայաստանը, երբ ռուբլուց դրամի անցնելուց առաջ շատերն իրենց խնայողություններով գնում էին ինչ ձեռքի տակ ընկնի` ոսկեղեն, հագուստ, խառը ապրանքներ: Իսկ դրամափոխությունից հետո սկսեցին այդ ապրանքները վաճառել` նման կերպ խույս տալով կորուստներից:
 Արագորեն արժեզրկվող փողից շուտափույթ ազատվելու այս մրցավազքում բնակչության չքավոր հատվածը հայտնվում է այնպիսի իրադրության մեջ, երբ պարբերաբար կանխիկ գումարի սուր անբավարարություն է զգացվում նույնիսկ ամենաանհետաձգելի կարիքների բավարարման համար: Դրությունը բարդանում է նրանով, որ արժեզրկման պայմաններում հազվադեպ է հաջողվում պարտքով գումար վերցնել: Քչերն են համաձայնում տալ, քանի որ ավելի արժեզրկված դրամ են հետ  ստանալու: Արժեզրկման խորացման հետ մեկտեղ երկարատև օգտագործման ապրանքներն անմատչելի են դառնում սպառողների լայն զանգվածների համար. նրանք ամբողջ փողը ծախսում են ընթացիկ սպառման ապրանքների ու սննդի վրա:
  Արժեզրկման ամենավտանգավոր հետևանքներից մեկը ազգային արժույթի և երկրի ֆինանսական հիմնարկությունների նկատմամբ վստահության կորուստն է: Հանրությունը ձգտում է յուրաքանչյուր «ավելորդ»  դրամ (եթե այդպիսին,իհարկե, լինում է), վերածել կայուն արտարժույթի: Արդյունքում օտար արժույթը մեկ այլ երկրում սկսում է կատարել վճարման, խնայողական միջոցների և այլ ֆունկցիաներ: Թե ինչպես է դա տեղի ունենում, լավ գիտենք 1990-ական թթ. ռուսական ռուբլու արժեզրկման օրինակով: Այդ տասնամյակի առաջին կեսին թղթադրամների վրա արագ հայտնվող զրոները, բազմաթիվ «բրգաձև» ֆինանսական հաստատությունների փլուզումը, որոնք ահռելի տոկոսներով մարդկանցից փող հավաքելուց հետո անհետ կորան: Սարսափելի էր այս խաբեությանը  հանգիստ նայող պետական մարմինների թողտվությունը, պետության ապակայունացուցիչ գործելակերպը, ով իր միլիոնավոր քաղաքացիներից  խլեց Խնայբանկին վստահված խնայողությունները: Զարմանալի չէ, որ այս ամենի արդյունքում բնակչության մեջ ծայրաստիճան անվստահություն առաջացավ պետության ֆինանսական համակարգի նկատմամբ: Արդյունքում ռուսական ռուբլու փոխարեն ազգային գլխավոր արժույթ դարձավ ամերիկյան դոլարը`այստեղից բխող, ոչ միայն տնտեսական, այլև՝ հոգեբանական հետևանքներով:







ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



ԳԼՈՒԽ 1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող եւ գործող բանկերի, նրանց եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի) գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման եւ դադարման, ինչպես նաեւ բանկային գործունեության վերահսկողության կարգը եւ պայմանները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը եւ բանկերի գործունեության իրավական կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այդ թվում՝ դուստր բանկերը), նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաեւ օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:
Հոդված 3. Օրենքի հիմնական խնդիրները
Սույն օրենքի հիմնական խնդիրը ՝
բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը եւ բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:
Հոդված 4. Բանկ եւ բանկային գործունեություն
1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը եւ ավանդն ընդունողի անունից եւ ռիսկով դրանք տեղաբաշխելը՝ վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու եւ (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է :
Հոդված 5. Բանկային ավանդ
1. Բանկային ավանդ է համարվում բանկ ներդրված այն ավանդը, որը, համաձայն գործարքի պայմանների,
ա) ենթակա է վերադարձման հատուցմամբ կամ առանց հատուցման՝ գումարը տրամադրողի (ավանդատուի) առաջին իսկ պահանջով կամ ավանդատուի եւ բանկի միջեւ համաձայնեցված ժամկետում.
բ) չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ.
գ) չի տրամադրվել որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում, կամ որպես պարտավորության ապահովման միջոց:
2. Բանկային ավանդ է համարվում նաեւ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ նման այլ հաշիվը, ինչպես նաեւ
բանկային ավանդի վրա հաշվարկված, բայց ավանդատուին չվճարված տոկոսները կամ այլ հատուցումը:
Հոդված 6. «Բանկ» բառի օգտագործումը
1. «Բանկ» բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառի օգտագործման իրավունքը վերապահվել է օրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «բանկ» բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը բանկային գործունեությանը չի վերաբերում:
2. Բանկերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
Հոդված 7. Բանկային միություններ եւ ասոցիացիաներ
Բանկերն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու եւ բանկերի այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բանկային միություններ եւ ասոցիացիաներ եւ անդամակցել դրանց: Բանկային միություններն ու ասոցիացիաները չեն կարող բանկային գործունեություն իրականացնել: Բանկային միությունները եւ ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցման պահից տասնօրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին:
Հոդված 8. Փոխկապակցված անձինք
1. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝
ա) նրանցից մեկը մյուսի դուստրն է.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին տնօրինող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) տնօրինում են մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի խորհրդի անդամների, տնօրենների կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց մեծամասնությունը հանդիսանում են մյուս անձի խորհրդի անդամներ, տնօրեններ կամ նման պարտականություններ կատարող այլ անձինք:
2. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն:
Հոդված 9. Նշանակալից մասնակցություն
Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
ա) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելին, եթե տվյալ անձը բաժնետիրական ընկերություն է.
բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակիցն ունի տասը տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ անձը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է.
գ) մասնակցի ձայնը գերազանցում է տվյալ իրավաբանական անձի մասնակիցների ձայների ընդհանուր թվի տասը տոկոսը, եթե տվյալ անձը կոոպերատիվ է:
Հոդված 10. Դուստր բանկ
Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով բանկը համարվում է դուստր, եթե մեկ այլ անձ ունի՝
ա) տվյալ բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելին, եթե տվյալ բանկը բաժնետիրական ընկերություն է.
բ) տվյալ բանկի կանոնադրական հիմնադրամում՝ հիսուն տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ բանկը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է:
Հոդված 11. Բանկերի ինքնուրույնությունը
1. Արգելվում է որեւէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա՝ նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետեւանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Կառավարությունը եւ բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը եւ բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:
4. Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օրտագործումը եւ տնօրինումը, այդ թվում՝ գույքի վերագնահատումը:
Հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 2
ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 12. Բանկերի կազմակերպական-իրավական տեսակները
1. Բանկերը սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ կոոպերատիվ բանկ:
2. Բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ օրենքները եւ այլ իրավական ակտերը, եթե սույն օրենքը այլ կանոններ չի սահմանում:
3. Կոոպերատիվ է համարվում այն բանկը, որի մասնակիցներն անկախ բանկի կանոնադրական հիմնադրամում իրենց մասնակցության չափից ունեն մեկ ձայնի իրավունք:
Կոոպերատիվ բանկն ունի առնվազն երեք մասնակից:
Եթե կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը նվազում է երեքից, ապա այդ բանկը ենթակա է լուծարման կամ պետք է վեց ամսվա ընթացքում լրացնի իր մասնակիցների թիվը:
Կոոպերատիվ բանկի շահաբաժիններ վճարելու, նոր մասնակիցներ ընդունելու, բանկում մասնակցությունը դադարելու, ինչպես նաեւ բանկի լուծարման դեպքում բանկի կապիտալը մասնակիցների միջեւ բաշխելու կարգը սահմանվում է կոոպերատիվ բանկի կանոնադրությամբ:
Հոդված 13. Բանկի մասնակիցները
1. Բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի բաժնետերերը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի եւ կոոպերատիվ բանկի մասնակիցները (փայատերերը, անդամները):
2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները բանկի մասնակից կարող են լինել օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով:
3. Բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները եւ արհեստակցական միությունները։
Հոդված 14. Բանկերի մասնաճյուղերը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս կարող են հիմնել մասնաճյուղեր՝ սույն օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի մասնաճյուղը բանկի՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող եւ բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում եւ նրա անունից բանկային գործունեություն եւ (կամ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում:
3. Օտարերկրյա բանկերը կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Օտարերկրյա բանկի մասնաճյուղը բանկային գործունեություն եւ ֆինանսական գործառնություններ է իրականացնում լիցենզիայի հիման վրա: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմաններ սահմանել: Այդ պայմանները պետք է միեւնույնը լինեն բոլոր օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար:
Հոդված 15. Բանկերի ներկայացուցչությունները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս կարող են հիմնել ներկայացուցչություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի ներկայացուցչությունը բանկի՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող եւ բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը բանկային գործունեություն եւ սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունի:
Հոդված 16. Բանկի գործառնական գրասենյակները (կետերը)
1. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում՝ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված գրասենյակը (կետը), որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում եւ նրա անունից կարող է իրականացնել բանկային եւ (կամ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնությունների մի մասը:
2. Բանկի գործառնական գրասենյակը (կետը) ստեղծվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Հոդված 17. Բանկերի կանոնադրական հիմնադրամը
1. Բանկի կանոնադրական հիմնադրամը հայտարարվում է այն հիմնադրելիս եւ ամրագրվում է նրա կանոնադրությամբ (հայտարարված կանոնադրական հիմնադրամ): Փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը ձեւավորվում է բանկի մասնակիցների ներդրումներից: Փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը հավասար է՝
ա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի կամ կոոպերատիվ բանկի մասնակիցների բաժնեմասերի դիմաց ներդրված գումարին,
բ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի իրացումից ստացված գումարին:
2. Բանկերի կանոնադրական հիմնադրամն արտահայտվում է փողով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով):
Հոդված 18. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները
1. Անձը կամ փոխկապակցված անձինք, որոնք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում ձեռք են բերել նշանակալից մասնակցություն, պարտավոր են ձեռքբերման պահից վեցամսյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ՝ վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով: Կենտրոնական բանկը դիմումը ստանալու պահից տասնօրյամեկամսյա ժամկետում քննում է այն:
2. Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել՝ տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե՝
ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունի.
բ) անձը դատավճռով զրկվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից.
գ) անձը սնանկ է ճանաչվել եւ չմարված (չներված) պարտավորություններ ունի.
դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերով Կենտրոնական բանկի՝ դիմումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո նշված անձը պարտավոր է վեցամսյա ժամկետում օտարել բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունըգերազանցող մասը:
4. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձինք չեն օգտվում 10 տոկոսը գերազանցող մասնակցության մասով վերապահվող ձայնի եւ շահաբաժիններ ստանալու իրավունքից՝ մինչեւ սույն հոդվածին համապատասխան Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալը:
5. Եթե բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռքբերած անձը կամ փոխկապակված անձինք ձեռքբերելու պահից վեցամսյա ժամկետում օտարել են 10 տոկոսը գերազանցող մասնակցությունը, ապա Կենտրոնական բանկի թույլատվությունը չի պահանջվում:
Հոդված 19. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռքբերելու սահմանափակումները
1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին կարող են ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկը համապատասխան դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննում է այն:
2. Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել՝ տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե տվյալ գործարքը ուղղված է կամ հանգեցնում է ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ եթե տվյալ գործարքի հետեւանքով բանկի կանոնադրական հիմադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին ձեռք բերող անձը եւ նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետեւանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 35 հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները:
Հոդված 20. Բանկի կանոնադրությունը
1. Բանկի հիմնադիր փաստաթուղթը բանկի կանոնադրությունն է, որի պահանջները պարտադիր են բանկի հիմնադիրների, մասնակիցների եւ կառավարման մարմինների համար:
2. Կանոնադրությունը սահմանում է՝
ա) բանկի լրիվ եւ կրճատ ֆիրմային անվանումը.
բ) բանկի գտնվելու վայրը.
գ) բանկի կազմակերպական-իրավական տեսակը.
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի համար՝ տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական եւ արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաեւ արտոնյալ բաժնետոմսերի ձեւերը, յուրաքանչյուր տեսակի եւ ձեւի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.
ե) բանկի հայտարարված կանոնադրական հիմնադրամի չափը.
զ) բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը եւ նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
է) բանկի հիմնադիրների եւ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման եւ անցկացման կարգը՝ ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ընկերության կառավարման մարմինները՝ պարզ մեծամասնությամբ կամ միաձայն.
ը) բանկի կողմից մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի) ստեղծման եւ լուծարման կարգը.
թ) օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ դրույթներ:
Բանկի կանոնադրությամբ կարող են սահմանվել բանկի կանոնադրական հիմադրամում մեկ հիմնադրի կամ մասնակցի մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում՝ բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) առավելագույն չափը:
3. Ցանկացած անձի պահանջով բանկը պարտավոր է նրան հինգօրյա ժամկետում ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների եւ փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Բանկը պարտավոր է այդ անձի պահանջով նրան տրամադրել բանկի գործող կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է բանկի կողմից կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից մեծ լինել:
4. Բանկի կանոնադրության մեջ լրացումներ եւ փոփոխությունները կատարվում են, ինչպես նաեւ բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում՝ ձայների 3/4-ով ընդունված որոշմամբ:
Հոդված 21. Բանկի կառավարման մարմինները
Բանկի վերստուգիչ հանձնաժողովը
1. Բանկի կառավարման մարմիններն են՝
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը: Պետական բաժնետիրական բանկում մասնակիցների ընդհանուր ժողովի լիազորություններն իրականացնում է համապատասխան պետական
կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
բ) բանկի խորհուրդը.
գ) բանկի գործադիր տնօրենը.
դ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում բանկի վարչությունը: Եթե բանկի կանոնադրությամբ նախատեսված է վարչություն ունենալ, ապա կանոնադրությամբ պետք է սահմանազատվեն գործադիր տնօրենի եւ վարչության իրավասության:
Բանկի կառավարման մարմինների կազմավորման եւ գործունեության կարգը, իրավասությունների շրջանակը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Բանկի վերստուգիչ հանձնաժողովը կազմված է առնվազն երեք անդամից, որոնք նշանակվում են բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից: Բանկի խորհրդի անդամները չեն կարող միաժամանակ լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
3. Վերստուգիչ հանձնաժողովը՝
ա) բանկում հսկողություն է սահմանում հաշվապահական հաշվառման եւ հաշվետվության վարման նկատմամբ.
բ) բանկի խորհրդին հաշվետվություն է ներկայացնում օրենքներին եւ այլ իրավական ակտերին բանկի գործունեության համապատասխանության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի հանձնարարականները սահմանված ժամկետում կատարելու մասին.
գ) եզրակացություններ է տալիս բանկի խորհրդի ներկայացրած, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ.
դ) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ բանկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել բանկի խորհրդի կամ վերստուգիչ հանձնաժողովի առնվազն երկու անդամների պահանջով:
Հոդված 22. Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը
1. Բանկի ղեկավարներ են բանկի խորհրդի նախագահը եւ անդամները, գործադիր տնօրենը, բանկի վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը եւ անդամները, ինչպես նաեւ բանկի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
2. Բանկի ղեկավար չեն կարող լինել՝
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.
բ) դատավճռով որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
գ) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
դ) այն անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
ե) օրենքով սահմանված դեպքերում՝ այլ անձինք:
3. Բանկի նշանակվող եւ ընտրվող ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները եւ կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
4. Անկախ բանկի կազմակերպական-իրավական տեսակից՝ բանկերի եւ դրանց ղեկավարների վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերոթյունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65, 66, 67 եւ 68 հոդվածները:
ԳԼՈՒԽ 3
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Բանկային գործունեության լիցենզիան
1. Բանկային գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:
2. Բանկային գործունեության լիցենզիա տալու բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:
3. Բանկային գործունեության լիցենզիան անժամկետ է, եւ դրանում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
4. Բանկային գործունեության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի լրիվ ֆիրմային անվանումը եւ գրանցման համարը: Բանկային գործունեության լիցենզիայի միասնական ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից:
5. Բանկային գործունեության լիցենզիան կարող է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի որոշմամբ, սույն օրենքով նախատեսված դեպքերում:
6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի լուծարման դեպքում բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցնում է եւ պետք է վերադարձվի Կենտրոնական բանկ՝ նրա կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում:
7. Բանկային լիցենզիայի կորստի դեպքում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղն այդ մասին անհապաղ հայտնում է Կենտրոնական բանկին: Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դիմումով Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում վերականգնում է նրա բանկային գործունեության լիցենզիան:
Հոդված 24. Լիցենզավորման փուլերը
1. Լիցենզավորման ընթացակարգը սկսվում է լիցենզիայի նախնական հավանություն ստանալու միջնորդագիր ներկայացնելու պահից եւ ավարտվում է լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու դիմումը մերժելու պահով:
2. Լիցենզավորման ընթացակարգի փուլերն են՝
ա) լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.
գ) լիցենզիա տալը:
Հոդված 25. Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը՝
ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը.
բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար՝ օտարերկրյա բանկի հիմնադիր փաստաթղթերը եւ մասնաճյուղի կանոնակարգի նախագիծը.
գ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով՝ ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, նախատեսվող ֆինանսական գործառնություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ակտիվների, պասիվների մոտավոր կազմը. կառուցվածքը, շահույթների եւ վնասների պլանային հաշվարկն առաջին երկու տարում:
Հոդված 26. Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը
1. Սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով եւ կարգով ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է միջնորդագիրը եւ նախնական հավանություն է տալիս կամ մերժում միջնորդագիրը: Կենտրոնական բանկը կարող է մերժել միջնորդագիրը, եթե՝
ա) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունը կհակասի օրենքներին եւ այլ իրավական ակտերին.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւին.
գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում՝ օտարերկրյա բանկն իրավասու չէ բանկային գործունեություն իրականացնել իր գրանցման եւ հիմնական գործունեության վայրի երկրում կամ Կենտրոնական բանկը գտնում է, որ օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմինները տվյալ բանկի եւ նրա մասնաճյուղերի՝ որպես միասնական համակարգի, գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն են իրականացնում:
2. Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետում նախնական հավանություն տալու միջնորդագիրը պաշտոնապես չի մերժում, միջնորդագիրը ներկայացնող անձանց տեղեկացնելով մերժման հիմքերի մասին, ապա նախնական հավանությունը համարվում է տրված, ընդ որում՝ միջնորդագիր ներկայացնող անձի առաջին իսկ պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է մեկօրյա ժամկետում դիմողին տրամադրել նախնական հավանության մասին իր որոշումը:
Հոդված 27. Բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը
1. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը՝
ա) գրանցման դիմում, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք՝ բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու եւ բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ.
բ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով ՝ ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք.
գ) բանկի կանոնադրությունը, կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, նրանց վավերացված ստորագրության նմուշները.
ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար՝ սույն օրենքի 18 հոդվածի երկրորդ մասում նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով:
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ամբողջական եւ բավարար փաստաթղթերը ստնալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը:
3. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: Կանոնադրական հիմնադրամի համալրման համար Կենտրոնական բանկը բացում է գրանցված բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի թղթակցային հաշիվ:
4. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական:
5. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո հինգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
Հոդված 28. Մասնաճյուղի եւ ներկայացուցչության գրանցումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից, ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը՝
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք՝ մասնաճյուղ բացելու մասին.
բ) բանկի միջնորդագիրը.
գ) մասնաճյուղի կանոնակարգը,
դ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով:
Կենտրոնական բանկը կարող է քննել մասնաճյուղի ղեկավարներին՝ նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով՝ ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, նախատեսվող ֆինանսական գործառնություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ակտիվների, պասիվների մոտավոր կազմը, կառուցվածքը, շահույթների եւ վնասների պլանային հաշվարկն առաջին երկու տարում.
զ) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաեւ մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթուղթ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը եւ մասնաճյուղի ստեղծման տնտեսական ծրագիրը:
3.Ներկայացուցչություն գրանցելու համար բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում՝
ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը.
բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը.
գ) օտարերկրյա բանկի ներկայացուցչությունը գրանցելու համար՝ ներկայացվում է նաեւ հիմնադիր բանկի կանոնադրության պատճենը:
4. Միջնորդագիրը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը, ներկայացուցչությունը եւ տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում՝ մերժման հիմքերի մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնում է բանկին:
5. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշում ընդունելուց հետո հինգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
Հոդված 29. Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները
1. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ: Դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են հետեւյալ պայմանները՝
ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ բանկերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափի լրիվ համալրումը.
բ) բանկային գործունեության համար ձեռք բերված կամ վարձակալված տարածքը եւ նրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին եւ բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրին.
գ) ստեղծվել են բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը եւ գործառնական համակարգը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների որակավորումը, մասնագիտական համապատասխանությունը բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին: Կենտրոնական բանկը կարող է քննել բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարներին՝ նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար նաեւ՝ օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմնի համաձայնությունը Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը եւ գրանցումը ուժը կորցնում են:
Հոդված 30. Գրանցման եւ լիցենզավորման հետ կապված վճարները
Լիցենզիա ստանալու նախնական հավանության միջնորդագիրը, բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, ինչպես նաեւ կորցրած լիցենզիան վերականգնելու դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելիս՝ բանկից, օտարերկրյա բանկի մասնաճյուղից գանձվում է պետական տուրք Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ կարգով:
Հոդված 31. Բանկերի գրանցումների մատյանը
Կենտրոնական բանկը վարում է բանկերի, դրանց մասնաճյուղերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաեւ բանկերի եւ օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների Կենտրոնական գրանցումների մատյանը, որտեղ գրառվում են հետեւյալ տեղեկությունները՝
ա) գրանցման վկայականի համարանիշը.
բ) գրանցման ամսաթիվը.
գ) բանկի կազմակերպական-իրավական տեսակը,
բանկի ֆիրմային անվանումը.
դ) բանկի իրավաբանական հասցեն.
ե) բանկի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) կազմը,
զ) բանկի կանոնադրական հիմնադրամի չափը.
է) բանկի կողմից դուստր բանկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնելու դեպքում՝ նրանց գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը.
ը) բանկի գործունեության դադարման մասին:
Հոդված 32. Լիցենզիայի անվավեր ճանաչումը եւ դրա իրավական հետեւանքները
1. Լիցենզիան Կենտրոնական բանկի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի եւ տեղեկությունների հիման վրա:
2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում՝ օրենքով սահմանված կարգով:
3. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը:
4. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին պետք է անմիջապես գրավոր հաղորդվի շահագրգիռ բանկին կամ մասնաճյուղին:
Հոդված 33. Փոփոխությունների գրանցումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը եւ օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին ծանուցել հետեւյալ փոփոխությունների մասին՝
ա) բանկի կանոնադրությունում եւ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգում կատարված փոփոխությունները.
բ) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունները.
գ) ղեկավարների կազմում, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, կատարված փոփոխությունները.
դ) գործունեության վայրի փոփոխությունը.
ե) կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունը.
զ) տարածքային ստորաբաժանումների՝ մասնաճյուղերի, ներկայացուցչությունների եւ գործառնական գրասենյակների (կետերի) հիմնադրման կամ լուծարման վերաբերյալ տեղեկություները.
է) օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված փոփոխությունները:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին եւ այլ իրավական ակտերին եւ ծանուցվել են սահմանված կարգով եւ ձեւով: Ծանուցման կարգը եւ ձեւը սահմանում է Կենտրոնական բանկը:
3. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխույթուններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:
ԳԼՈՒԽ 4
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 34. Ֆինանսական գործառնություններ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`
ա) ընդունել ցպահանջ, ժամկետային, խնայողական եւ նման այլ ավանդներ՝ տոկոսներով կամ առանց տոկոսի.
բ) տրամադրել առեւտրային եւ սպառողական վարկեր, այդ թվում՝ տալ բանկային փոխառություններ, հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առեւտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,
գ) տրամադրել բանկային երաշխիքներ եւ ակրեդիտիվներ (վարկային նամակներ).
դ) բացել եւ վարել հաշիվներ, այդ թվում՝ այլ բանկերի թղթակցային հաշիվներ.
ե) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ եւ (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.
զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել եւ սպասարկել արժեթղթեր, վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր եւ այլ գործիքներ, նման այլ գործառնություններ կատարել.
է) ինվեստիցիոն (ներդրումային) եւ բաժանորդագրական գործունեություն իրականացնել.
ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).
թ) գնել, վաճառել եւ կառավարել թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ եւ մետաղադրամ.
ժ) գնել եւ վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի եւ արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ եւ նման այլ գործարքներ.
ժա) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր եւ այլ արժեքներ.
ժգ) մատուցել ֆինանսական եւ ինվեստիցիոն խորհրդատվություն.
ժդ) ստեղծել եւ սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի ետ ստացման գործունեություն:
2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխում նախատեսված գործառնությունների հետ, եւ եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին եւ էականորեն չի վտանգում բանկերի ավանդատուների եւ վարկատուների շահերը:
3. Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց սույն օրենքով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար:
Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առեւտրային եւ ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Հոդված 35. Ինվեստիցիոն եւ բաժանորդագրական գործունեություն
1. Բանկերը կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն, այն է իրենց կամ հաճախորդի անունից եւ հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր եւ ներդրումային այլ արժեթղթեր գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել, ինչպես նաեւ տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց (թողարկողների) բաժնետոմսերը, պարտատոմսերը եւ ներդրումային այլ արժեթղթերը (բաժանորդագրական գործունեություն):
Բանկերին արգելվում է տեղաբաշխել որեւէ անձի արժեթղթեր եւ միաժամանակ այդ անձին՝ տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:
2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին արգելվում այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը՝
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն է.
բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը.
գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:
Սույն հոդվածի երկրորդ մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում բացառապես սույն գլխով նախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնող անձանց, այդ թվում՝ բանկերի կապիտալում բանկերի մասնակցության վրա: Բանկը տվյալ անձանց հաշվեկշիռները միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, եթե տվյալ անձանց կապիտալում բանկի մասնակցությունը գերազանցում է կանոնադրական հիմնադրամի հիսուն տոկոսը:
3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնության տալու մասին դիմումը քննարկում է տասնօրյա ժամկետում եւ համաձայնություն է տալիս, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ եւ չի հակասում օրենքի այլ պահանջներին:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե՝
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկին է անցել բանկի նկատմամբ ստանձնած եւ չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունը բանկը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի 1 մասով սահմանված ժամկետը երկարացնել եւս վեց ամսով.
բ) բանկը մի այլ անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը ձեռք է բերել իր հաճախորդի անունից եւ հաշվին կամ կոմիսիոն հիմունքներով բաժանորդագրական գործունեություն իրականացնելու ընթացքում, եթե ըստ պայմանագրի բանկը պարտավոր է թողարկողին հատուցել միայն իրացված (տեղաբաշխված) արժեթղթերի արժեքը:
5. Սույն հոդվածի երրորդ մասի «ա» կետով սահմանված ժամկետում բանկի կողմից հիշյալ մասնակցությունը չօտարելու դեպքում, Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել եւ անմիջապես իրացնել այն, ինչպես նաեւ բանկին դատական կարգով տուգանել խախտման յուրաքանչյուն օրվա համար՝ տվյալ մասնակցության անվանական արժեքի մեկ տոկոսի չափով:
Հոդված 36. Կապիտալի նվազեցման արգելումը
Շահաբաժինների բաշխումը միայն շահույթի հաշվին
1. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում՝ դրա հաշվին շահաբաժիններ բաշխելու կամ այլ կերպ արգելվում է:
2. Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
Հոդված 37. Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը
1. Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկի բաժնետոմսերը գրավ ընդունելը կամ ձեռք բերելը անհրաժեշտ է տվյալ բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով հնարավոր կորուստները կանխելու համար. ընդ որում, բանկը պարտավոր է տվյալ բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում իրացնել դրանք:
2. Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը երկարացնել եւս վեց ամսով:
Հոդված 38. Բանկի եւ հաճախորդների փոխհարաբերությունները
1. Բանկի եւ հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:
2. Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես՝
ա) մեկ հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին.
բ) բանկի ղեկավարների եւ աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին:
3. Բանկերին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ:
4. Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
5. Սույն հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերով սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 39. Բանկի հետ կապված անձանց հետ գործարքները
1. Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող այլ գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսել, քան այլ անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ կնքված՝ վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսող գործարքները անվավեր են:
2. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով բանկի հետ կապված անձանց թվին են դասվում՝
ա) բանկի ղեկավարները.
բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.
գ) սույն մասի «ա» եւ «բ» կետերում նշված անձանց հետ փոխկապակցված եւ համագործակցող անձինք.
դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:
Հոդված 40. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կանխարգելելը
Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր ճանապարհով ձեռքբերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ) շրջանառությունը բանկերում, այն է՝ բանկ ներդնելը, փոխանցելը կամ դրանցով այլ գործառնություններ կատարելն արգելվում է: Կենտրոնական բանկը կարող է բանկային գործառնությունների այնպիսի կարգ սահմանել, որն անհրաժեշտ է հանցավոր ճանապարհով ձեռքբերված միջոցների շրջանառությունը կանխարգելելու համար:
Հոդված 41. Բանկային գործունեության սահմանափակումները
Բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է օրենքով սահմանված կարգով սահմանափակումներ նախատեսել վարկերի եւ ներդրումների առանձին
տեսակների համար կամ դրանց իրականացման հատուկ կարգ սահմանել: Տվյալ սահմանափակումները կարող են տարբեր լինել բանկերի տարբեր խմբերի համար՝ ելնելով դրանց հիմնական կամ ընդհանուր կապիտալի չափից: Առանձին բանկի համար նման սահմանափակումներ կամ կարգ սահմանվել չի կարող:
Հոդված 42. Բանկերի ազատ մրցակցության սահմանափակման արգելումը
Բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը կամ, որոնց հետեւանքով բանկը, նրա հետ փոխկապակցված եւ համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 34 հոդվածով սահմանված գործունեության եւ գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունը իրականացնում է միայն տվյալ բանկը:
Հոդված 43. Տեղեկությունների հրապարակումը
Բանկերը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, պարտավոր են պարբերաբար հրապարակել տեղեկություններ իրենց գործունեության, ավանդների ընդունման եւ վարկերի տրամադրման կարգի եւ պայմանների վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 5
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 44. Բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետեւյալ հիմնական տնտեսական տնտեսական նորմատիվները՝
ա) բանկի կանոնադրական հիմնադրամի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.
բ) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.
գ) բանկի իրացվելիության նորմատիվները.
փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
ե) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.
զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափերը.
է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը:
2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են եւ պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար:
3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը եւ հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը:
Հոդված 45. Բանկի ընդհանուր կապիտալը
1. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) եւ լրացուցիչ(երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
2. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են՝ կանոնադրական հիմնադրամը, չբաշխված շահույթը եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տարրերը։
3. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Առանձին նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունը ընդհանուր կապիտալի հաշվարկում:
Հոդված 46. Բանկերի կանոնադրական հիմնադրամի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկերի կանոնադրական հիմնադրամի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձեւով: Կետրոնական բանկը կարող է վերանայել բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:
2. Կենտրոնական բանկը բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաեւ այն ժամկետը, որի ընթացքում բանկերը պարտավոր են լրացնել կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում՝ տվյալ ժամկետը չի կարող երկու տարուց պակաս լինել:
Հոդված 47. Կապիտալի համարժեքության նորմատիվները
Բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվներն են՝
ա) ընդհանուր կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը.
բ) հիմնական կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը:
Հոդված 48. Իրացվելիության նորմատիվները
Բանկերի ընդհանուր իրացվելիության նորմատիվներն են՝
ա) բանկի բարձր իրացվելի ակտիվների եւ ընդհանուր ակտիվների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
բ) բանկի բարձր իրացվելի ակտիվների եւ ցպահանջ պարտավորությունների միջեւ սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիության):
Հոդված 49. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին եւ նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների եւ երաշխավորությունների գումարի՝ բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Հոդված 50. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը
Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այլ փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների եւ երաշխավորությունների գումարի՝ բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Հոդված 51. Պարտադիր պահուստների նվազագույն չափը
Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն։
Հոդված 52. Արտարժույթի տնօրինման նորմատիվը
Բանկերում եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում արտարժութային դիրքի գործակիցը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Հոդված 53. Հիմնական տնտեսական նորմատիվների իրավական ուժի մեջ մտնելը
1. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե սույն օրենքն այլ բան չի սահմանում:
2. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները կարող են նվազեցվել, եթե Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող բանկերի մեծամասնությունը (դրանց կողմից լիազորված կազմակերպությունը) տալիս են իրենց գրավոր համաձայնությունը: Սույն կետի իմաստով, բանկերը մեծամասնություն են կազմում, եթե՝
ա) դրանք կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ընդհանուր թվի առնվազն 2/3-ը, եւ
բ) դրանց հիմնական կապիտալների հանրագումարը կազմում է Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող բոլոր բանկերի հիմնական կապիտալների հանրագումարի առնվազն 2/3-ը:
Հոդված 54. Հատուկ տնտեսական նորմատիվները
1. Բանկային համակարգի կայունությունը ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ՝ մինչեւ վեց ամիս տեւողությամբ:
2. Կենտրոնական բանկը հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի ժամկետում, որը հնարավորություն կտա բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնել սահմանված նորմատիվների պահանջներին:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՇՎԵԿՇԻՌԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 55. Հաշվեկշիռը եւ ֆինանսական հաշվետվությունները
1. Բանկերը եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կազմում, հրապարակում եւ Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան եւ եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ: Կենտրոնական բանկը կարող է սահմանել հաշվետվությունների ներկայացման նաեւ այլ պարբերականություն:
2. Կենտրոնական բանկ ներկայացվող Բանկի հաշվեկշռի եւ ֆինանսական հաշվետվությունների ձեւերը, դրանք ներկայացնելու կարգը եւ ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկը՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները:
Հոդված 56. Հաշվապահական հաշվառումը բանկերում
Բանկերը հաշվապահական հաշվառում վարում են միջազգային չափանիշներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով:
Հոդված 57. Վերահսկողությունը բանկերի գործունեության նկատմամբ
1. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքըէ պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկի ծառայողները վերստուգումներ են կատարում բանկերում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով եւ հաճախականությամբ: Արտահերթ վերստուգումներն իրականացվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
3. Բոլոր բանկերը եւ մասնաճյուղերը պարտավոր են ընդունել եւ աջակցել Կենտրոնական բանկի ծառայողներին: Վերահսկողություն եւ վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը:
Հոդված 58. Բանկի աուդիտային ստուգումը
1. Յուրաքանչյուր տարի բանկերը ստուգվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից: Անկախ աուդիտային կազմակերպություն նշանակում է բանկը՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Անկախ աուդիտային կազմակերպությունը՝
ա) օժանդակում է բանկի ֆինանսական հաշվետվությունների պատշաճ ձեւակերպմանը.
բ) պատրաստում եւ (կամ) ստուգում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ ներկայացնում է աուդիտային եզրակացություն այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ են արտահայտում բանկի ֆինանսական վիճակը.
գ) ստուգում է բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմակերպման եւ գործունեության համապատասխանությունն օրենքներին եւ այլ իրավական ակտերին:
Այն բանկերում, որոնց ընդհանուր կանոնադրական հիմնադրամը չի գերազանցում Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարը, բանկի աուդիտային ստուգումը կարող է իրականացնել տվյալ բանկի վերստուգիչ հանձնաժողովը, եթե Կենտրոնական բանկը այլ կարգ չի սահմանել:
2. Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին վեց ամսվա ընթացքում հրավիրել աուդիտային գործունեություն իրականացնող անկախ աուդիտային կազմակերպություն եւ հրապարակել նրա եզրակացությունը:
3. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո վեց ամսյա ժամկետում:
Հոդված 59. Հաշվեկշռի, աուդիտային եզրակացության եւ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը
1. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո վեց ամսյա ժամկետում մամուլում հրապարակել իրենց հաշվեկշռի եւ աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
2. Բանկերը պարտավոր են մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:
 

ԳԼՈՒԽ 7
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 60. Օրենսդրության խախտումները
Կենտրոնական բանկի կողմից բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե՝
ա) բանկի կանոնադրական հիմնադրամը կամ ընդհանուր կապիտալի այլ տարրերը համալրվել են Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումներով.
բ) բանկը բանկային գործունեություն եւ ֆինանսական գործառնություններ է իրականացրել Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումներով.
գ) բանկի կանոնադրությունը, մասնաճյուղի կանոնակարգը փոփոխվել եւ լրացվել են Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումներով.
դ) խախտվել են բանկի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները.
ե) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաեւ հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների ներկայացման եւ հրապարակման կարգն ու պայմանները եւ (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ:
Հոդված 61. Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատժամիջոցները
1. Սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ պատժամիջոցները՝
ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացում.
դ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը:
2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին չի ազատում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված պատասխանատվությունից:
Հոդված 62. Նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը եւ մեղավոր բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած բանկի համար:
3. Նախազգուշացումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:
Հոդված 63. Տուգանքը
1. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է բանկի թղթակցային հաշվից՝ հօգուտ պետական բյուջեի:
2. Տուգանքը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում: 3. Յուրաքանչյուր խախտման համար բանկից գանձվող տուգանքի չափը սահմանում է Կենտրոնական բանկը, ընդ որում՝
ա) տնտեսական նորմատիվի յուրաքանչյուր խախտման համար, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ուշացնելու համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի հինգ տոկոսը: Սույն դրույթը չի տարածվում պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման վրա.
բ) բանկային օրենսդրության յուրաքանչյուր այլ խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի մեկ տոկոսը:
4. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացությանը:
5. Կենտրոնական բանկը, բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու համար, կարող է բանկի ղեկավարների, բացառությամբ ստորաբաժանումների ղեկավարների եւ խորհրդի անդամների, նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափով: Նշված անձանց վրա դրված տուգանքները դատարանի որոշմամբ բռնագանձվում են նրանց անձնական միջոցներից:
Հոդված 64. Բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացումը
Բանկի ղեկավարները հեռացվում են զբաղեցրած պաշտոններից բանկի խորհրդի որոշմամբ՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ եթե՝
ա) բանկի ղեկավարը կամ ղեկավարները միտումնավոր կերպով խախտել են օրենքները եւ այլ իրավական ակտերը.
բ) պաշտոնավարման ընթացքում վարում են անհիմն եւ վտանգավոր գործունեություն.
գ) ղեկավարի կամ ղեկավարների գործողությունների հետեւանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.
դ) գործունեության ընթացքում կատարում են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.
ե) անազնիվ եւ անբարեխիղճ վերաբերմունք են դրսեւորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ բանկի եւ բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ:
Հոդված 65. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝
ա) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները.
բ) բանկը լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում բանկային գործունեություն չի իրականացրել.
գ) բանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հանձնարարականը.
դ) դադարել է բանկի գործունեությունը:
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաեւ այն դեպքում, երբ օտարերկրյա բանկն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից:
Հոդված 66. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը եւ դրա իրավական հետեւանքները
1. Սույն օրենքի 65 հոդվածով նախատեսված հիմքերով բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը:
3. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենը դրա կայացման հիմքերի հետ միասին եռորյա ժամկետում տրամադրվում է բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին:
ԳԼՈՒԽ 8
ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ Հոդված 67. Բանկի վերակազմավորումը
Հոդված 67. Բանկի վերակազմավորումը
1. Բանկի վերակազմավորումը բանկի միաձուլումն է մեկ այլ բանկի հետ, բանկի վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի՝ առանց լուծարման ընթացակարգ անցնելու:
2. Բանկի վերակազմավորումը կատարվում է բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ՝ «Բանկերի սնանկացման մասին» օրենքով, այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:
Հոդված 68. Կենտրոնական բանկի համաձայնությունը
Գործարքի հաստատումը եւ գրանցումը
1. Բանկերի միաձուլումը կամ ձեռքբերումը, անկախ դրանց իրականացման ձեւից կամ եղանակից, կարող է իրականացվել միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական բանկի համաձայնության միաձուլման կամ ձեռքբերման գործարքը կամ գործարքներն իրավական ուժ չունեն:
2. Կենտրոնական բանկը, համապատասխան միջնորդագիրը եւ իր կողմից սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո, հնարավոր կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, տալիս է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համաձայնությունը: Կենտրոնական բանկը չի տալիս իր համաձայնությունը, եթե՝
ա) նախատեսվող գործարքը կհանգեցնի դրանց կողմերից որեւէ մեկի կամ որեւէ այլ անձի մենաշնորհ դիրքին բանկային շուկայում.
բ) նախատեսվող գործարքի կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի:
Եթե Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում կողմերին չի տեղեկացնում նախատեսվող գործարքը սույն մասի «ա» եւ «բ» կետերից որեւէ մեկով սահմանված կամ որեւէ այլ հիմնավորմամբ մերժելու մասին, համաձայնությունը համարվում է տրված:
3. Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում գործարքի կողմերը գործարքը հաստատելու եւ գրանցելու մասին դիմում են ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կցելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված փաստաթղթերը: Կենտրոնական բանկը հաստատում եւ գրանցում է գործարքը դիմումը ստանալու պահից եռօրյա ժամկետում:
Հոդված 69. Բանկերի միաձուլումը
1. Մեկ կամ մի քանի բանկեր կարող են միաձուլվել, եթե գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր բանկի կառավարման բարձրագույն մարմինը տվյալ բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով այդ մասին որոշում է ընդունում եւ հաստատում է միաձուլման ծրագիրը:
2. Միաձուլման ծրագիրը սահմանում է միաձուլվող բանկի անվանումը եւ այն բանկի անվանումը, որի հետ այն միաձուլվում է, միաձուլման կարգը, պայմանները եւ ժամկետները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
Հոդված 70. Դուստր բանկի միաձուլումը մայր բանկի հետ
1. Այն բանկը (մայր բանկ), որն ունի դուստր բանկի յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսերի (բաժնեմասերի) իննսուն տոկոսը կամ ավելին, կարող է իր տնօրենների խորհրդի որոշմամբ միաձուլել դուստր բանկն իր հետ՝ առանց իր կամ դուստր բանկի բաժնետերերի համաձայնության:
2. Միաձուլման ծրագիրը սահմանում է՝
ա) դուստր բանկի եւ մայր բանկի ֆիրմային անվանումը.
բ) միաձուլման կարգը, պայմանները եւ ժամկետները.
գ) դուստր բանկի բաժնեմասերը մայր բանկի կամ այլ անձի բաժնեմասերի, պարտավորությունների կամ այլ արժեթղթերի, դրամի կամ այլ միջոցների հետ ամբողջությամբ կամ մասամբ փոխանակելու եղանակն ու ձեւը:
3. Մայր բանկը ծանուցում է միաձուլման համառոտ ծրագիրը դուստր բանկի յուրաքանչյուր բաժնետիրոջը: Այդ ծանուցումը կատարելուց հետո ոչ շուտ, քան երեսուն օր հետո մայր բանկը տվյալ գործարքը ներկայացնում է Կենտրոնական բանկի հաստատմանը եւ գրանցմանը՝ համաձայն սույն օրենքի 68 հոդվածի:
Հոդված 71. Միաձուլման իրավական հետեւանքները
Կենտրոնական բանկի կողմից միաձուլման գործարքը հաստատելուց եւ գրանցելուց հետո՝
ա) միաձուլման գործարքի կողմ հանդիսացող բանկերը միաձուլվում են պահպանվող բանկի հետ եւ, բացառությամբ պահպանվող բանկի, մնացած բոլոր բանկերի գործունեությունը դադարում է, իսկ դրանց բանկային գործունեության լիցենզիաներն ուժը կորցնում են.
բ) միաձուլված բանկերի ամբողջ գույքը եւ մյուս միջոցներն անցնում են պահպանվող բանկին՝ սեփականության իրավունքով.
գ) պահպանվող բանկը ստանձնում է միաձուլված բանկերի բոլոր պարտավորությունները.
դ) մինչեւ միաձուլման գործարքը միաձուլված բանկերի հանդեպ հարուցված իրավական վարույթները կարող են շարունակվել պահպանվող բանկի մասնակցությամբ.
ե) միաձուլման ծրագրով նախատեսված պահպանվող բանկի կանոնադրության մեջ փոփոխությունները եւ լրացումներն իրավական ուժ են ստանում.
զ) միաձուլվող յուրաքանչյուր բանկի բաժնետոմսերը (բաժնեմասերը), որոնք ըստ միաձուլման ծրագրի ենթակա են փոխանակման պահպանվող բանկի կամ այլ անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի), պարտավորությունների եւ այլ արժեթղթերի, դրամական եւ այլ միջոցների հետ համարվում են փոխանակված.
է) միաձուլված յուրաքանչյուր բանկի նախկին բաժնետերերը կարող են օգտվել միայն միաձուլման ծրագրով եւ օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներից:
ԳԼՈՒԽ 9
ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ Հոդված 72. Բանկի լուծարման հիմքերը
Հոդված 72. Բանկի լուծարման հիմքերը
Բանկի լուծարում տեղի է ունենում հետեւյալ դեպքերում՝
ա) լիցենզիան անվավեր ճանաչելու.
բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու.
գ) բանկի անվճարունակության հետեւանքով բանկը օրենքով սահմանված կարգով այլ բանկի հետ միաձուլելը կամ լուծարելու.
դ) բանկի ինքնալուծարման.
ե) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Հոդված 73. Բանկերի ինքնալուծարումը
1. Բանկի ինքնալուծարման մասին բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է որոշում եւ ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար դիմում է Կենտրոնական բանկ՝ կցելով ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկը:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ինքնալուծարման մասին դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով՝
ա) բանկի ինքնալուծարման դեպքում, բանկը ի վիճակի չի լինի լրիվ բավարարել իր պարտատերերի պահանջները.
բ) ինքնալուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը մինչեւ երկու տարի ժամանակով:
3. Բանկի ինքնալուծարման դեպքում բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է լուծարման նախագիծ, որի համաձայն իրականացվում է բանկի լուծարումը: Լուծարման նախագիծը պետք է հաստատվի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
Հոդված 74. Լուծարային հանձնաժողովը
1. Բանկի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու եւ պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմվում է առնվազն հինգ անդամներից:
2. Բանկի լուծարային հանձնաժողովը հանդիսանում է բանկի իրավահաջորդը:
3. Լուծարային հանձնաժողով ստեղծվելուց հետո երեք օրվա ընթացքում բանկը հայտարություն է տալիս մամուլում եւ ծանուցում է Կենտրոնական բանկին՝ բանկի լուծարման եւ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի եւ ժամկետների մասին:
Հոդված 75. Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները
Լուծարային հանձնաժողովն իր նշանակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝
ա) հաշվեգրում եւ գնահատում է լուծարվող բանկի ակտիվներն ու պասիվները.
բ) հայտնաբերում է բանկի պարտապաններին եւ սահմանում է լուծարվող բանկի կողմից տրված վարկերի ժամկետից շուտ վերադարձնելու կարգը.
գ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
դ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի նկատմամբ առկա պարտավորությունների ապահովման ուղղությամբ.
ե) որոշում է բանկի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները՝ մասնակիցների միջեւ բաշխելու կարգը:
Հոդված 76. Լուծարային հանձնաժողովի հաշվետվությունը
Լուծարային հանձնաժողովը պարտավոր է առնվազն ամիսը մեկ անգամ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն՝ իր գործունեության վերաբերյալ:
Հոդված 77. Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը
1. Լուծարային միջոցների բաշխումից հետո, լուծարային հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկին՝ իր գործունեության արդյունքների վերաբերյալ:
2. Ներկայացված հաշվետվությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատվելուց հետո բանկը համարվում է լուծարված, իսկ լուծարային հանձնաժողովն ազատվում է բանկի լուծարման հետ կապված պարտավորություններից:
3. Բանկի լուծարման մասին Կենտրոնական բանկում վարվող բանկերի գրանցումների մատյանում եւ ձեռնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում է կատարվում :
4. Լուծարային հանձնաժողովը բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանք է հրապարակում:
Հոդված 78. Լուծարային հանձնաժողովի անդամների վարձատրությունը
Լուծարային հանձնաժողովի անդամները վարձատրություն են ստանում լուծարվող բանկի միջոցների հաշվին:
Հոդված 79. Լուծարային հանձնաժողովի անդամների պատասխանատվությունը
Լուծարային հանձնաժողովի անդամներն իրենց գործունեության ընթացքում թույլ տված խախտումների եւ իրենց գործողություններով պատճառված վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքների եւ այլ իրավական ակտերի համաձայն:
Հոդված 80. Բանկի լուծարային միջոցները
Պարտատերերի պահանջները բավարարվում են լուծարային միջոցների, այն է՝ սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքի (միջոցների) հաշվին:
ԳԼՈՒԽ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 81. Օրենքի ուժի մեջ մտնելը: Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից վաթսուն օր հետո:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի օրենքը եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման կարգի մասին» որոշումը, բացառությամբ տվյալ որոշման յոթերորդ մասի «դ» կետի: Վերջինս ուժը կորցնում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ համապատասխան լրացում կատարելուց հետո:
3. Մինչեւ 1996 թվականի հուլիսի 1-ը լիցենզավորված եւ գործող բանկերը (եւ նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները) համարվում են լիցենզավորված, իսկ մասնաճյուղերը՝ գրանցված՝ սույն օրենքի դրույթների համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում՝
ա) վերանայել Կենտրոնական բանկի որոշումները եւ դրանք համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին.
բ) ընդունել սույն օրենքով սահմանված այն նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի անարգել գործողության համար.
գ) սահմանել բանկերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառման կարգը՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Կենտրոնական բանկի հետ համատեղ, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝
- մեկամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացնել բանկերի լիցենզավորման հետ կապված տուրքերի տեսակների եւ չափերի վերաբերյալ առաջարկություններ.
- երկամսյա ժամկետում սույն օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Ազգային ժողով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
6. Մինչեւ սույն օրենքով սահմանաված կարգով եւ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենքներում եւ այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելը առկա նորմերը եւ կարգերը շարունակում են գործել:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, անկախ կազմակերպական-իրավական տեսակից, պարտավոր են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, մինչեւ 1997 թվականի հունվարի 1-ը, վերագնահատել սեփականության իրավունքով իրենց պատկանող հիմնական միջոցները:

















Մրցակցության էությունը և նրա դերը շուկայական                                      տնտեսությունում

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
    ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
    ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ
    ԹԵՄԱ Մրցակցության էությունը և նրա դերը շուկայական 
     տնտեսությունում
    ԲԱԺԻՆ Տեսական տնտեսագիտություն (0601) 
    ԿՈՒՐՍ  Առաջին
    ՀԵՂԻՆԱԿ darbinian marine
    ՂԵԿԱՎԱՐ Փ Մայիլյան
     
    < ԵՐԵՎԱՆ > 2004
    Նախաբան
    ՀԱՐՑ 1 Մրցակցության էությունը« զարգացումը և ֆունկցիաները
    ՀԱՐՑ 2 Ազատ կամ կատարյալ մրցակցություն
    ա) Ներճյուղային և միջճյուղային մրցակցություն
    ՀԱՐՑ 3 Ոչ կատարյալ մրցակցություն
    ա) Մոնոպոլիստական մրցակցություն
    բ) Օլիգոպոլիա
    գ) Մոնոպոլիա£ Հակամենաշնորհային քաղաքականություն
    Շուկայական հարաբերությունների համակարգում գնորդներն և վաճառողներն ազատ կերպով կատարում են բարիքների փոխանակություն: Յուրաքանչյուր շուկա« անկախ դրա կոնկրետ ձևից« հիմնված է երեք հիմնական տարրերի: գնի« պահանջարկի- առաջարկի ու մրցակցության վրա:
    Մրցակցությունը այն շարժիչ մեխանիզմն է« որի միջոցով որոշվում են հասարակության տնտեսական բոլոր խնդիրները: Դա արտադրողների և գնորդների միջև ազատ մրցակցություն է հանուն առավելագույն եկամուտների ստացման:
    Մրցակցությունը ապրանքային արտադրության հատկանիշն է« որը հանգեցնում է սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Տնտեսական համակարգում սահմանափակ ռեոսուրսների բաշխումը այնպես է իրականացվում« որ դրանք ուղղվեն հատկապես դեպի այն ճյուղերը« որոնց աշխատանքի արդյունքն անհրաժեշտ է սպառողներին և շահույթ է ապահովում արտադրողին:
    Տնտեսական մրցակցությունը« որպես նոր կատեգորիա արտահայտում է այն արտադրատնտեսական հարաբերությունները« որոնք կապված են հաջողությունների հասնելու« տնտեսական գործունեության արդյունքը բարձրացնելու և մրցակիցների նկատմամբ շուկայում շահավետ դիրք գրավելու հետ: Սակայն «մրցակցություն» տնտեսական կատեգորիան տնտեսագետների կողմից մեկնաբանվում է տարբեր կերպ: Սմիթը այն համարում է վարքագծային կատեգորիա« երբ անհատ-գործակալները շուկայում մրցում են ապրանքների ավելի ձեռնտու վաճառքի և գնման համար: Նայթը« մրցակցությունը բնութագրելով որպես բազմաթիվ անկախ գնորդների և վաճառողների մրցություն« նշում է« որ այն անհատների ազատություն է« երբ այս կամ այն անհատը գործ ունի մյուսների հետ ընտրությունների ամբողջությունից ավելի լավն ընտրելու միտումով :Շումպետերը հաստատում է« որ տնտեսության աճի տեսանկյունից մրցակցությունը պայքար է հնի ու նորի միջև« պայքար նոր ապրանքների« տեխնոլոգիաների« պահանջմունքների բավարարման նոր աղբյուրների« արտադրության կազմակերպման նոր տեսակների ու մեթոդների ստեղծման բնագավառում:
    ինչպես նաև« մրցակցությունը յուրաքանչյուր արտադրողի ստիպում է աշխատանք և այլ ռեսուրսներ առաջարկողներին առաջարկել արդարացի վճարման այնպիսի մակարդակ և աշխատանքի այնպիսի պայմաններ« որոնք ավելի գրավիչ են« քան այլ տեղերում:
    Մրցակցություն ծագում է այն ժամանակ« երբ միևնույն շուկայում իրացվում է միևնույն տեսակի կամ իրենց սպառողական հատկություններով իրար շատ նման արտադրանք: Այդ միասեռ ապրանք արտադրողներից յուրաքանչյուրը կարող է շուկա դուրս բերել այնպիսի քանակությամբ ապրանքներ« որոնք զգալի ազդեցություն կարող են ունենալ շուկայական գնի սահմանման վրա : Այդ պատճառով« շուկայում պետք է բացառվի մենաշնորհների տիրապետությունը« քանի որ նրանք« օգտվելով ապրանքների արտադրության իրենց կարողություններից« կարող են նրանց վրա սահմանել մենաշնորհային գներ« դրանով իսկ խոչընդոտել ազատ մրցակցությանը և հավասարակշռված գների սահմանմանը:
    ՀԱՐՑ 1 Մրցակցության էությունը« զարգացումը և ֆունկցիաները
    Վաղուց հայտնի է« որ եթե ձեռնարկատիրոջ համար շահույթը հանդիսանում է իր գործունեության գլխավոր նպատակը« ապա մրցակցությունը հանդես է գալիս որպես մի ուժ« որը հսկում է նրա գործունեությունը և յուրաքանչյուր քայլը:
    Իսկ ինչ է իրենից ներկայացնում մրցակցությունը« որն արդյունավետ կերպով մղում է արտադրողներին փնտրել իրենց ծախսերի նվազեցման լավագույն միջոցները« յուրացնել գիտատեխնիկական առաջընթացի նվաճումները« կատարել նորամուծություններ« բարձրացնել իրենց արտադրանքի որակը և« ի վերջո« գրավել սպառողների ուշադրությունը:
    Տնտեսական մրցակցությունը խթանում է ձեռներեցներին հասնել մրցակցի նկատմամբ առավելության` կիրառելով բոլոր հասանելի և հնարավոր միջոցներi:Իսկ տնտեսվարող սուբյեկտին մրցակցային պայքարի մեջ մղող գլխավոր ուժը հանդիսանում է մյուսներին գերազանցելու« հետևաբար մաքսիմալ շահույթ ստանալու ձգտումը:
    Մրցակցությունը հանդիսանում է շուկայական տնտեսության ծանրության կենտրոնը: Եթե ժամանակակից աշխարհը չենք կարող պատկերացնել առանց շուկաների« ապա շուկաներն էլ իրենց հերթին` առանց մրցակցության« քանի որ գործում է հետևյալ սկզբունքը «Չկա մրցակցություն« չկա նաև շուկա և վերջինիս ղեկավարման գլխավոր միջոցը»: Շնորհիվ մրցակցային պայքարի յուրաքանչյուր ձեռներեց ցանկանում է շուկա ներկայացնել որակյալ ապրանքներ« որի հետևանքով շուկան ապահովվում է լավագույն ապրանքներով:
    Հանդիսանալով շուկայական տնտեսության կարևորագույն առանձնահատկություններից մեկը` շատ կարևոր է մրցակցության զարգացվածության աստիճանը:
    Գործնականում ապացուցվել է« որ ազգային տնտեսական արդյունավետությունը այնքան բարձր է« որքան որ դրանում զարգացած է մրցակցությունը:
    Ազնիվ և բաց մրցակցությունը շահավետ է և սպառողի« և արտադրողի« և հասարակության համար: Սպառողի համար շահավետ է« քանի որ նա կարող է ազատ ընտրություն կատարել նա է որոշում որ ապրանքից գնի«որքան գնի« ումից գնի և ինչ գնով ձեռք բերի« նա է ստիպում արտադրողին բարձրացնել բարիքների որակը և իջեցնել նրանց գները: Արտադրողի համար շահավետ է« քանի որ նա կարող է շահույթի մեծությունը հասցնել առավելագույնի` մրցակիցներին գերազանցելու հաշվին: Իսկ հասարակությանը նպաստավոր է« որովհետև տեղի է ունենում առաջարկի և պահանջարկի առաձգականության աճ` փոխադարձ փոխարինելի ապրանքների բաժնի ավելացման հաշվին:
    Երբ շուկայում ապրանքների կամ ծառայությունների առաջարկը գերազանցում է պահանջարկը« արտադրողների միջև ծավալվող մրցակցությունը ստիպում է նրանցից յուրաքանչյուրին« իր ապրանքը յուրացնելու համար« իջեցնել արտադրանքի գինը£ Իսկ երբ դիտվում է հակառակ երևույթը« այսինքն« երբ պահանջարկը գերազանցում է առաջարկը« ապա տնտեսական մրցակցությունը ծավալվում է գնորդների միջև« և նրանցից յուրաքանչյուրը« տվյալ բարիքը ձեռք բերելու համար« պատրաստ է վճարել ավելի թանկ: Տնտեսական մրցակցության շնորհիվ սպառողական և արտադրական գործելակերպերը ստանում են կանոնավոր բնույթ:
    Մրցակցության էությունը կայանում է նրանում« որ այն մի կողմից այնպիսի պայմաններ է ստեղծում« որոնց միջոցով գնորդը շուկայում ստանում է բազմաթիվ հնարավորություններ ապրանքների ձեռք բերման համար« իսկ վաճառողը` իրացման համար: Մյուս կողմից գործում են երկու հակադիր կողմեր« որոնցից յուրաքանչյուրը իր անձնական շահը գերադասում է դիմացինի շահից: Սակայն արդյունքում և գնորդը« և վաճառողը պետք է գնան փոխզիջման` գնի սահմանման ժամանակ« քանի որ հակառակ դեպքում համաձայնություն չի կայանա և նրանցից յուրաքանչյուրը վնաս կկրի:
    Տնտեսական մրցակցությունը իրենից ներկայացնում է դաժան պայքար« որտեղ մեկի հաղթանակը հանգեցնում է մյուսի պարտությանը: Եզրակացնում ենք« որ մրցակցային պայքարը ունի նաև իր բացասական կողմերը« ինչպիսիք են` առաջարկի և պահանջարկի միջև անհամամասնությունների առաջացում« ֆիրմաների սնանկացում և հեռացում շուկայից« գործազրկություն« դիֆերենցում« ինֆլյացիա« հասարակության տրամադրության տակ եղած սահմանափակ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում« մրցակցող ֆիրմաների արտադրական ծախքերն իջեցնող տեխնիկական նորույթների և հայտնագործությունների գաղտնի պահում և այլն:
    Կարևոր է նշել նաև« որ մրցակցություն հասկացությունը չի մնում անփոփոխ:Այն անընդհատ զարգացում է ապրում և ընդունում է կոնկրետ բովանդակություն` կախված առք ու վաճառքի իրականացման ձևերից« այսինքն` շուկայական և ձեռնարկատիրական հարաբերություններից« առաջարկից ու պահանջարկից և այլ պայմաններից:
    Ինչպես արդեն նշեցինք« մրցակցությունը հանդիսանում է շուկայի գոյության կարևորագույն պայմանը` իր առաջացման պահից սկսած: Բայց մրցակցությունը առանձնահատուկ տեղ ու նշանակություն է ձեռք բերում ազգային շուկաների ձևավորմանը զուգընթաց« երբ ապրանքային արդյունաբերությունը ընդգրկում է ողջ տնտեսությունը« իսկ ապրանքադրամային հարաբերությունները դառնում են համընդհանուր:
    Պարզ ապրանքային արտադրության և դրա վրա հիմնված շուկայական հարաբերությունների ժամանակ մրցակցությունը ընթանում էր առք ու վաճառքի լավագույն միջոցների ձեռքբերման համար: Մրցակցային պայքարի հիմնական միջոցներն էին գինը« արտադրության ծավալները« ծախսերը և ապրանքների որակը: Նրանք« ովքեր ունեին բավականին մեծ արտադրություն և թողարկում էին համեմատաբար ցածր ծախսերով բարձր որակի արտադրանք« իշխող դիրք ունեին շուկայում և որոշիչ դեր էին կատարում գնագոյացման և ապրանքների իրացման գործում: Կապիտալիզմի և հատկապես խոշոր մեքենաշինության զարգացման հետ մրցակցության օբյեկտներ դարձան նաև կապիտալի ներդրման լավագույն պայմանները` առավելագույն շահույթ ստանալու համար: Այստեղ մրցակցությունը դառնում է կապիտալիզմի արմատական հատկություններից մեկը: Արմատական« քանի որ այն իր մեջ խտացնում է կապիտալիստական իդեոլոգիայի հիմնական գծերը` մասնավոր սեփականությունը« ձեռներեցության ազատությունը և անձնական շահը: Իհարկե« գինը« ծախսերը և իրացման պայմանները այստեղ նույնպես մեծ դեր էին խաղում« բայց որպես գլխավոր գործիք հանդես էր գալիս շահույթը« քանի որ նրանից էր կախված ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման հնարավորությունը: Մրցակցային պայքարի տեսակները դառնում են էլ ավելի բազմազան և բավականին խորանում են« որովհետև ընթանում են ոչ միայն առքուվաճառքի լավագույն միջոցների ձեռքբերման« այլև տնտեսական օբյեկտների գոյատևման ապահովման« ինչպես նաև կապիտալի նորացման համար:





















Փոքր և միջին ձեռնարկատիրություն 

Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն: Այս առումով ՓՄՁ ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացման հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա և ապահովում է զգալի սոցիալ-տնտեսական արդյունք, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացում:

Կարևորելով ՓՄՁ ոլորտի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:

ՓՄՁ պետական աջակցության ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի (գործարար ծրագրերի ու նախաձեռնությունների) արդյունավետ և նպատակային իրագործման, ՓՄՁ ոլորտի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմման և կայացման շնորհիվ վերջին տարիներին որոշակիորեն բարձրացել է ՓՄՁ ոլորտի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Հայաստանում ՓՄՁ աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմներն անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծել ՓՄՁ հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրությունների աջակցմանը, տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը և ՓՄՁ սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը:

ՓՄՁ զարգացման ռազմավարության հիմնական նպատակն է` ՀՀ տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում ՓՄՁ ոլորտի ներուժի լիարժեք օգտագործումը և նրա դերի բարձրացումը: ՓՄՁ զարգացման քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է ՀՀ կառավարության կողմից 2000թ. օգոստոսի 3-ին ընդունված«Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները», որտեղ ներկայացված են ՓՄՁ զարգացման պետական քաղաքականության (ռազմավարության) տնտեսական, սոցիալական և քաղաքական նպատակներն ու դրանց իրագործման հիմնական ուղղությունները:

Վերոհիշյալ փաստաթղթի ընդունումը նախապայմաններ ստեղծեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունման համար (ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է 2000թ. դեկտեմբերի 5-ին), որն առաջին անգամ սահմանեց Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտների չափորոշիչները և ՓՄՁ պետական աջակցության հիմնական ուղղությունները: Հայաստանի ՓՄՁ սուբյեկտների չափորոշիչները Եվրամիության կողմից սահմանված ՓՄՁ չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել և 2010թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը:

2001թ. ի վեր Հայաստանում մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ապահովելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ ոլորտի զարգացումը: Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականության (ռազմավարության), ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման ու պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման իրավասությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ դրանք իրականացնող հիմնական կառույց է հանդիսանում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի N282 որոշմամբ` ՓՄՁ պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում որպես ծրագրային միջոցառում:

Հայաստանում ՓՄՁ զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում նշանակալի դեր ունեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները (ծրագրերը): Աշխատանքներ են իրականացվում Հայաստանի և ԵՄ երկրների ձեռնարկությունների միջև կապի ստեղծման և համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ (05.10.2010թ. ՀՕ-142-Ն), նպատակն է` համահունչ դարձնել ՓՄՁ չափորոշիչները ԵՄ երկրներում ընդունված չափորոշիչներին: ԵՄ Արևելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո 2011-2012 թվականների ընթացքում իրականացվել է «Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագիրը: Գործընթացն ունի շարունակական բնույթ: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են ԵՄ արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:

Ծրագրի արդյունքում 2012 թվականի հոկտեմբերին հրատարակվել է «ՓՄՁ քաղաքականության ինդեքս, Արևելյան գործընկերության երկրներ 2012» աշխատությունը:

«Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագրի շրջանակներում հայկական կողմի հետ համագործակցող կողմեր են հանդիսանում OECD, European Commission, European Training Foundation (ETF), EBRD.

Աշխատանքներ են տարվում Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության նոր հիմնադրույթների մշակման ուղղությամբ:














Կրոն



Կրոն, աշխարհի ճանաչողության հատուկ ձև, որը բնորոշվում է հավատով առ գերբնական, իր մեջ կարող է նարառել բարոյական նորմերի, վարքի կանոնների և երկրպագության ծեսերի առանձին տարրեր կամ համակարգ։ Կրոնը մարդկային հասարակության կազմակերպող և կազմակերպված հավատ է, որպես կազմակերպված երկրպագում բարձրագույն ուժերին։ Նման երկրպագումը՝ հավատացյալի համար ենթադրում է իր երկրպագած բարձրագույն ուժերի աներկμայորեն իրական լինելու գիտակցում։
Կրոնը գերբնականը, աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծո միջև հոգևոր հարաբերություն (լատիներենում religon բառի արմատը՝ reli, հենց նշանակում է կապ, հարաբերություն,), որն իր արտահայտությունն է գտնում հավատի միջոցով, իսկ այդ հարաբերությունը տեղի է ունենում աստվածապաշտության, ծեսի ընթացքում։
Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք: Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրելև պահել կամ կրելի օրենք: Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»: Կրոնը ծագել է մարդու հետ` նախնադարյան շրջանում։

Փող



Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է։ Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ 
Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում, ընդունվում։ Փողի էությունը նրանում է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողը էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի։ Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները։ Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ։ Դեռևս տնտեսագիտության առաջին դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները , երկրի հարստությունը գնահատել են ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա։ Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ «ի տարբերություն մյուս ապրանքների» դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է։ Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները։ Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել։ Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը։ Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական, ելակետային ձևը։ Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով։

Տարբեր տնտեսագետների կարծիքները փողի վերաբերյալ

Փողի տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը։ Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը։ Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ ՔսենոփոնըՊլատոնը և Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ։ Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները գոյություն ունեն նաև մեր ժամանակներում։ Փողը ծագել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով։ Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ։ Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն։ Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին« որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում։ Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի։ Պատմականորեն գոյություն են ունեցել փոխանակային արժեքի 4 ձև`
1. պարզ կամ պատահական արժեձև,
2. լրիվ կամ ծավալուն արժեձև,
3. համընդհանուր կամ համարժեքային արժեձև,
4. փողային կամ դրամական արժեձև։
Պարզ կամ պատահական արժեձևը գոյություն է ունեցել ապրանքափոխանակության սկզբնական ժամանակաշրջանում, երբ դեռևս շուկա չի եղել, ապրանքները միմյանց հետ փոխանակվել են անմիջականորեն, պատահական, պարզ եղանակով։ Օրինակ` Ա1 ապրանքը փոխանակվել է Ա2 ապրանքի հետ, Ա1 Ա2 կամ մեկ կացինը երկու աղեղի հետ, 1 կացին 2 աղեղ։ Այստեղ Ա2 ապրանքը Ա1 ապրանքի արժեքն արտահայտելու ձևն է, այսինքն` Ա2-ը Ա1-ի համարժեքն է։ Ապրանքափոխանակությունը ընդլայնվելու հետ մեկտեղ առաջացել է լրիվ կամ ծավալուն արժեձևը։ Այս դեպքում մի ապրանքը տարբեր քանակական համամասնություններով կարող էր փոխանակվել բազմաթիվ այլ ապրանքների հետ։

Комментариев нет:

Отправить комментарий